Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Վերաքննիչը մերժել է ԴԱՀԿ-ի վերաքննիչ բողոքը

2018 թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության բողոքը՝ ՀՀ Վարչական դատարանի՝ 2017թ. մայիսի 18-ի որոշման դեմ:

ՀՀ Վարչական դատարանը 2017թ. մայիսի 18-ի վճռով Երևանի բնակիչ Անուշ Պողոսյանի ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տ. Սիրադեղյանի հայցի հիման վրա ոչ իրավաչափ էր ճանաչել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կ. Պարոնյանի՝ ավարտված կատարողական վարույթները վերսկսելու գործողությունները:

ԴԱՀԿ ծառայությունը Վարչական դատարանի վճիռը բողոքարկել էր 2017թ. հունիսի 26-ին:

Կիսվել՝

Կարդալ նաև