Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ոստիկանությունը պետք է քննարկում կազմակերպի եւ պարզաբանի, թե որն է նպատակը նախագծի եւ այն ինչ խնդիր է լուծում․ Մարիամ Անտոնյան

October 22, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականության ժամկետը փոփոխելու մասին կառավարության նախագիծը իրավաբան Դավիթ Սանդուխչյանը համարում է անորակ փաստաթուղթ։

 

Նախագիծը, որը դրվել է իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հանրային քննարկման, հարուցել է իրավաբանների եւ բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը։ Այս նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականության ժամկետ սահմանել 2 տարի։

 

Այսօր «Մեդիա կենտրոնում» այս թեմայով քննարկման ժամանակ Դավիթ Սանդուխչյանն ասաց նախագծի պարզաբանումները համոզիչ չեն, այնպիսի տպավորություն է, որ հանրության հետ մինչեւ վերջ ազնիվ չէ կառավարությունը կամ ոստիկանությունը, ակնհայտ է, որ ինչ-որ հարցերում իրենք թերացել են, եւ հիմա փորձում են իրենց թերացումները լղոզել․«Ակնհայտ է, որ  քաղաքացիներն այս նախագծի ընդունման դեպքում անհարմարությունների մեջ են ընկնելու, մարդիկ  ստիպված են լինելու երկու տարի հետո փոխանակել իրենց անձնագրերը, մանավանդ արտասահմանում ապրողները, նրանք ստիպված կլինեն վերադառնալ Հայաստան, կամ գումարներ ծախսել հյուպատոսական ծառայություններ այցելելու համար։ Կան երկրներ, որտեղ ՀՀ-ն հյուպատոսական ծառայություն չունի։ Նման խնդիրները պետք է նա նախօրոք եւ հիմնարար բացատրել մարդկանց»։

 

Պարոն Սանդուխչյանի ներկայացմամբ՝ հասկանալի է, որ դա Եվրոմիության պայմանն է՝ բոլոր երկրները, որոնք վիզային հարաբերություններ ունեն ԵՄ-ի հետ, պետք է ունենան կենսաչափական անձնագրեր, ՀՀ-ին ժամկետ էր տրվել  եւ այլն․ «Իսկ ինչո՞ւ այդ կենսաչափական անձնագրերը ժամանակին չեն պատվիրվել»։

 

Քննարկման մեկ այլ մասնակից՝ ՀՔԱՎ իրավական վերլուծությունների եւ նախաձեռնությունների բաժնի համակարգող Մարիամ Անտոնյանն էլ նկատեց՝ այս նախագծի շուրջ հանրային քննարկման անցկացման կարգը պատշաճ չի իրականացվել․ «Նախագիծը  դրվելու համար անհրաժեշտ է հիմնավորում՝ ինչո՞ւ է անհրաժեշտ փոփոխությունը, ի՞նչ է լուծելու տվյալ նախագիծը եւ այլն։ Բայց ընդամենը նշվել է պետաիրավական նախարարական կոմիտեի հանձնարարականը, որը հայտնի չէ, այն բաց աղբյուրներում չկան»։

 

Տիկին Անտոնյանի դիտարկմամբ՝ 2011-ին, երբ ընդունվեց ՀՀ քաղաքացու անձնագրի եւ նույնականացման քարտի մասին օրենքը, դրանով իսկ արդեն անցում էինք կատարում կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգի ներդրմանը, սակայն օրենքում մի քանի անգամ փոփոխություններ կատարվեցին եւ հին նմուշների անձնագրերի վավերության ժամկետները երկարացվում էին, վերջին փոփոխությունը 2020-ին էր, այդ ժամկետը 2022 թվականը սահմանվեց․ «Մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը ստացած անձնագրերը գործելու են, եւ եթե այն մինչեւ տասը տարի ժամկետով է, ապա գործելու է։ Հիմա երկարաձգում են մեկ տարով եւ ես ռիսկեր  եմ տեսնում, որ 2022-ի դեկտեմբերի 31-ից հետո չեն էլ տրամադրվելու այդ անձնագրերը։ Այսինքն, պետության հիմնական նպատակն է լիովին անցնել կենսաչափական անձնագրերին։ Բայց այստեղ խնդիր կա՝ 2015-ին ՍԴ-ն որոշում է կայացրել, հիշեցնեմ, երբ պարտադրում էին նույնականացման քարտեր մարդիկ ստանան եւ հին անձնագրերի նմուշներ չէին տրամադրում եւ ՍԴ-ն եզրակացրել է, որ նույնականացման քարտերի դեպքում պետք է հնարավորություն տրվի անձին այնպիսի միջոցների դիմի, որպեսզի իր կենսաչափական տվյալները չմշակվեն։ Այսինքն, որպեսզի անձը շարունակի օգտվել հին նմուշի անձնագրով, եւ չստանա նույնականացման քարտը, որը ենթադրում է, որ մարդու ֆիզիոլոգիական տվյալներ են օգտագործվելու, որը կարող է հակասել անձի համոզմունքներին կամ կրոնական հայացքներին։  Այսինքն, խնդիր կառաջանա, եթե ընդհանրապես շրջանառությունից հանեն հին նմուշի անձնագրերը։ Ոստիկանությունը պետք է քննարկում կազմակերպի եւ պարզաբանի, թե որն է նպատակը նախագծի եւ այն ինչ խնդիր է լուծում»։

 

Դավիթ Սանդուխչյանն էլ հավելեց՝  անհասկանալի է կառավարության պարզաբանումը, թե այս նախագիծը նպաստավոր է քաղաքացիների համար, եթե անձին պետք չէ կենսաչափական անձնագիր, չի պատրաստվում մեկնել ԵՄ կամ ԱՄՆ, կենսաչափական անձնագիր ստանալու համար մարդը լրացուցիչ ծախս է անելու, բայց որոշ մարդկանց համար դա հարմար է, եթե նրանք հաճախ են մեկնում ասենք՝  ԵՄ։

 

«Ես համարում եմ՝ եթե մարդը չի ուզում անձնագիր, թող չունենա։ Անգլիայում, Կանադայում մարդիկ տարիներով չունեն անձնագիր»,-ասաց Սանդուխչյանը։

 

Մարիամ Անտոնյանն էլ նշեց՝ նախագծի ընդունումից հետո մարդու իրավունքների սահմանափակում կլինի, օրինակ՝ վիզա են տրամադրում երեք-հինգ տարի ժամկետով եւ  եթե անձնագրի վավերության ժամկետը երկու տարի է,  դեսպանատունը երկարաժամկետ վիզա չի տրամադրի, եւ  տվյալ անձինք ստիպված կլինեն ամեն տարի գնալ եւ երկարացնել ժամկետը, վճարումներ կատարել։

aravot.am

Դիտումներ՝ 41

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????