Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ոստիկանների դեմ սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվողն արդարացվեց

July 20, 2018

Արդար դատաքննության իրավունք | Արման Հովսեփյան | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաջողության պատմություններ | Հրապարակումներ | Նորություններ | Ռազմավարական գործեր

2018 թ. հուլիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, արդարացրեց ոստիկանների դեմ սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող Արման Հովսեփյանին: Արման Հովսեփյանի շահերը դատարանում պաշտպանում էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը:

 

Ա. Հովսեփյանը ՀՀ Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների՝ իրեն ծեծելու մասին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 2017 թ. ապրիլի 19-ին, որով հայտնել է, որ ոստիկանները բռնություն են կիրառել իր նկատմամբ 2016 թ. հոկտեմբերին, երբ նախկին կնոջ ահազանգով եկել էին իրենց տուն: Սրանով ոստիկաններին մեղադրել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանր հանցագործություն կատարելու, այն է՝ պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Ոստիկանների նկատմամբ հարուցված քրեական գործը ավելի ուշ՝ 2017թ. հունիսի 19-ին կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

 

Իսկ Արման Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված հանցագործության՝ սուտ մատնություն անելու մեջ: Դրա համար մեղադրող դատախազ Ա. Շահբազյանը դատարանում պահանջում էր մեկ տարվա ազատազրկման դատապարտել Ա. Հովսեփյանին: Նրա պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը իր պաշտպանական ճառում ընդգծեց, որ Ա. Հովսեփյանի գործողություններում դիտավորություն չի եղել, և նրան սուտ մատնություն կատարելու մեջ մեղադրելու համար անհրաժեշտ է հաստատել, որ վերջինս այդ արարքը կատարել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է: Իսկ հանցագործություն տեղի ունենալու մասին ենթադրության դեպքում, անկախ նրանից՝ ենթադրությունը հիմնավոր է, թե՝ ոչ, հանցակազմը բացակայում է:

 

Ա. Զալյանը վկայակոչեց իր հնչեցրած փաստարկները հիմնավորող՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ: Ա. Հովսեփյանին առաջադրված մեղադրանքում վերը նշված հանգամանքներն առկա չեն. նրա կողմից դիտավորյալ կեղծ տեղեկատվություն տրամադրելու ապացույցներ չկան: Նա ներկայացրել է ոստիկանության ակտիվ գործողությունների՝ իր ընկալումը: Հատկապես, որ ոստիկանության ֆիզիկական ուժ կիրառելու հետևանքով նրա ցավ զգալն ու վնասվածքներ ստանալը հաստատվել է: Ա. Զալյանը ամփոփելով դիրքորոշում հայտնեց, որ վերը նշված հանգամանքները բավարար են Ա. Հովսեփյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու համար: Քիչ անց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, արդարացման դատավճիռ կայացրեց:

Դիտումներ՝ 1033

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????