Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իրավապահ մարմիններին հորդորում է վերանայել ցմահ դատապարտյալների գործերով կայացված դատական ակտերը

December 18, 2019

Արթուր Քոչարյան | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Ծրագիր։ Պայքար Խոշտանգման և Վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում | Հրապարակումներ | Նորություններ

2019 թ․ դեկտեմբերի 5-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ  ՀՀ գլխավոր դատախազը 2008 թ. նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին մասնակից 10 անձի վերաբերյալ՝ կոնվենցիոն իրավունքների առերևույթ խախտմամբ կայացված դատական ակտերի ուսումնասիրության գործընթացի արդյունքում վճռաբեկ բողոքներ է ներկայացրել։ Դրանցից ութը՝  դատարանի կողմից թույլ տրված՝ արդարադատության բուն էությունը խաթարող՝ դատավարական իրավունքի հիմնարար խախտումների հիմքով:

 

Նշվածի կապակցությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հիշեցնում է, որ տևական ժամանակ է, ինչ Կազմակերպությունը զբաղվում է 2005 թ.-ին  ծառայակցի սպանության մեջ մեղադրված և ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Քոչարյանի իրավունքների պաշտպանությամբ։ 

 

Կազմակերպությունը զբաղվել է հասարակական հնչեղություն ունեցող այս քրեական գործի ուսումնասիրմամբ, որի արդյունքում արձանագրվել է, որ քրեական գործով ձեռք չեն բերվել  Ա․ Քոչարյանի մեղավորությունը հաստատող բավարար ապացույցներ, գործով մեղադրական եզրակացությունն  ու դատավճիռները բացառապես հենված են ծառայակիցներից մեկի՝ Անդրանիկ Կարապետյանի՝ գործի ելքով շահագրգռվածության պայմաններում տրված ցուցմունքների վրա, գործով կայացված դատական ակտերն անօրինական և չհիմնավորված են։

 

Հիշեցնենք, որ Արթուր Քոչարյանի գործով նրա պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա․ Զալյանը գործի վերանայման վարույթ հարուցելու պահանջով դեռևս 2019 թվականի փետրվար և մայիս ամիսներին դիմել էր ՀՀ Վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ դատարանը մեկ որոշմամբ անադրադարձել էր ներկայացված երկու վճռաբեկ բողոքներին՝ կայացնելով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին չհիմնավորված որոշում։ Նշված որոշումը կայացրած ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորներ Լ. Թադևոսյանի, Ե․ Դանիելյանի, Ա․ Պողոսյանի, Ս․ Օհանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով  փաստաբան Ա․ Զալյանը դիմել է նաև ՀՀ արդարադատության նախարար Ռ․ Բադասյանին՝ շեշտը դնելով նախագահող դատավոր Լ․ Թադևոսյանի կենսագրության՝ հատկապես այն ժամանակահատվածի վրա, երբ վիճահարույց քրեական գործի քննության հետ համընկնող ժամանակահատվածում  (2006-2007 թթ․ ընթացքում) Լ․ Թադևոսյանը եղել է ՀՀ գլխավոր դատախազության՝ դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության դատախազ, 2011 թ․-ին՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազ, 2011-2012 թթ. ընթացքում  նույն վարչության ավագ դատախազ, ինչը գործի հետ կապ չունեցող ցանկացածի մոտ ստեղծում է տպավորություն Լ․ Թադևոսյանի կողմից նմանօրինակ որոշում կայացնելու շահագրգռվածության մասին։ 

 

Արդարադատության նախարարությունը մերժել է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմումը՝ հիմնավորված չլինելու պատճառաբանությամբ։

 

Վերջին շրջանում ՀՀ գլխավոր դատախազի գործողությունների համատեքստում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը 2019 թվականի դեկտեմբերի 13-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ քրեական գործը ուսումնասիրելու և արդարադատության բուն էության խաթարման, Արթուր Քոչարյանի դատավարական իրավունքի հիմնարար խախտումների  հիմքով վերանայման վարույթ հարուցելու նպատակով ՀՀ Վճռաբեկ դատարան դիմելու պահանջով։ 

 

ՀՀ գլխավոր դատախազությունից դեռևս պատասխան չի ստացվել։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ևս մեկ անգամ արձանագրում է, որ նշված քրեական գործով կայացված դատական ակտը ապօրինի է և չհիմնավորված, առերևույթ խախտում է արդարադատության բուն էությունը, և  օր առաջ իրավասու մարմինները պետք է ձեռնամուխ լինեն քրեական գործով վերանայման վարույթ հարուցելուն։

 

Դիտումներ՝ 1928

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????