Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Ծրագրային աուդիտի իրականացման բաց մրցույթ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է աուդիտորական ընկերություններին՝ ներկայացնելու գնառաջարկ Միավորված Ազգերի Կազմակերպության (UN) ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի աուդիտ իրականացնելու համար: 

Ծրագրի տևողություն`01.01.2024 – 30.04.2025։   

Աշխատանքների կատարման ժամկետը` 20.09 – 20.10.2025 թ․: 

Միավորված Ազգերի Կազմակերպության (UN) կողմից ֆինանսավորումը՝ 24000  ԱՄՆ դոլար։ 

Աուդիտն իրականացվելու է աուդիտի միջազգային ստանդարտների կամ ընդհանուր ընդունված աուդիտի ստանդարտների  համաձայն՝ ընդգրկելով հետևյալ տեխնիկական առաջադրանքը`

 Գնառաջարկը  պետք է ներկայացվի ՀՀ դրամով։  Գները պետք է լինեն ամրագրված և դրանք ենթակա չեն որևէ փոփոխման Պայմանագրի իրականացման ողջ ընթացքում:   

  Գնառաջարկը պետք է ներկայացվի պահանջված ձևանմուշով`  

 Գնառաջարկի հետ խնդրում ենք  ներկայացնել տեղեկություն՝ աուդիտի աշխատանքներին մասնակցող ընկերության փորձի, մասնավորապես միջազգային դրամաշնորհային ծրագրերով փորձառության  վերաբերյալ։  

Գնառաջարկը ներկայացնել՝ կազմակերպության hr@hcav.am էլ․հասցեին ուղարկելով նշված փաստաթղթերը,  նամակի թեմա դաշտում նշելով «Աուդիտ UN – HCAV»:      

Գնառաջարկների ներկայացման վերջնաժամկետն է  օգոստոսի 20-ը։    

Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել  Մանուշակ Օհանյանին (+37494102868) և Նազելի Մովսեսյանին (+37493111615): 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ