Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Ծրագրային աուդիտի իրականացման բաց մրցույթի հրավեր

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է աուդիտորական ընկերություններին՝ ներկայացնելու գնառաջարկ Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության(SIDA) ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի աուդիտ իրականացնելու համար 

Ծրագրի տևողությունը չորս տարի է՝  01/07/2023 – 30/06/2027։  

  

Աուդիտն իրականացվելու է Սիդայի ստանդարտ տեխնիկական առաջադրանքի  համաձայն։ Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ առաջադրանքը ներառում է հավելյալ առաջադրանք։ 

Տեխնիկական առաջադրանքը՝

հայերեն

անգլերեն

Նախատեսվում է իրականացնել երեք տարեկան աուդիտ, որոնք վերաբերում են հետևյալ ժամանակահատվածներին։ 

1․ 01․07․2024 – 30․06․2025 

2․ 01․07․2025 – 30․06․2026 

3․ 01․07․2026 – 30․06․2027 

Առաջին տարվա տվյալները պետք է ամփոփվեն, և ներկայացվի համապատասխան հաշվետվություն ոչ ուշ, քան 10.09.2025 թ․-ը՝  հայերենով և  անգլերենով։ 

   

Գնառաջարկը  պետք է ներկայացվի ՀՀ դրամով։  Գները պետք է լինեն ամրագրված և ենթակա չեն որևէ փոփոխման Պայմանագրի իրականացման ողջ ընթացքում:  

  

Գնառաջարկը պետք է ներկայացվի պահանջված ձևանմուշով ։ 

Գնառաջարկի հետ խնդրում ենք  ներկայացնել տեղեկություն՝ աուդիտի աշխատանքներին մասնակցող ընկերության փորձի, մասնավորապես միջազգային դրամաշնորհային ծրագրերով փորձառության  վերաբերյալ։ 

  

Գնառաջարկը ներկայացնել էլեկտրոնային  եղանակով՝ կազմակերպության hr@hcav.am էլ․հասցեին ուղարկելով նշված փաստաթղթերը,  նամակի թեմա դաշտում նշելով «Աուդիտ SIDA – HCAV»: 

  

Գնառաջարկների ներկայացման վերջնաժամկետն է  հունիսի  20-ը։ 

  

Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել  գլխավոր հաշվապահ Մանուշակ Օհանյանին (+37494102868) կամ ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյանին (հեռ +37496441390): 

  

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր