Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Հրազդան» ՔԿՀ-ում վիճաբանության մասնակցած Դ. Խ.-ն 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

October 10, 2018

Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաջողության պատմություններ | Նորություններ

2018 թ. հոկտեմբերի 4-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը «Հրազդան» ՔԿՀ-ում 2017 թ. հունիսի 25-ին տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից Դ. Խ.-ին 2.000.000 ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց:

 

Ըստ մեղադրական եզրակացության՝ խցակիցներ Դ.Խ.-ն ու Գ. Ա.-ն մշտապես լարված հարաբերություններ են ունեցել, քանի որ Դ. Խ.-ն Գ. Ա.-ին անընդհատ առաջարկել է թղթախաղով զբաղվել, սակայն մերժում է ստացել:

 

Հերթական նման միջադեպն էլ 2017 թ. հունիսի 25-ին վերաճել է վիճաբանության: Ընդ որում՝ ՔԿՀ աշխատակիցները վիճաբանությունը հանդարտեցնելու փորձեր չեն արել մինչև դրան միջամտել է քրեական հեղինակություն համարվող Ա. Հայրապետյանն ու ՔԿՀ աշխատակիցներին հորդորել հեռանալ, որպեսզի խնդիրը «ինքնուրույն լուծի»: Չնայած դրան՝ ոչ Ա. Հայրապետյանին, ոչ էլ նրա համախոհներին, որոնք նույնպես մասնակցել են «վիճաբանությունը հարթելուն», հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրված չէ:

 

2018 թ. օգոստոսի 14-ին Դ. Խ.-ի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը միջնորդել էր փոխել նրա խափանման միջոցն ու ստորագրությամբ ազատ արձակել, հակառակ դեպքում՝ կիրառել գրավ՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով:

 

Միջնորդության մեջ Ա. Չատինյանը նշել էր, որ Դ. Խ.-ին կալանքի տակ պահելով խախտվում են նրա իրավունքները: Գործի քննության արդյունքում նրա մեղքը չի ապացուցվել, ավելին՝ նախաքննության ավարտից հետո մտավախություն չկա, որ նա կարող է խուսափել պատասխանատվությունից կամ ազդել գործում ներգրավված անձանց վրա, քանի որ վերջիններս գտնվում են անազատության մեջ: Բացի դրանից՝ Դ. Խ.-ն ունի հիվանդություններ, որոնք լուրջ ու երկարատև բուժում են պահանջում, որը պետությունը չի ապահովում: Ա. Չատինյանը դատարանին ներկայացրեց նաև դրանց վերաբերյալ փաստաթղթեր:

 

Ա. Չատինյանը նշեց, որ անազատության մեջ առկա են նաև Դ. Խ.-ի անվտանգությանն առնչվող լուրջ խնդիրներ, քանի որ վիճաբանությանը միջամտած «զոն նայող» Ա. Հայրապետյանը քրեական գործում ներգրավված չէ, բայց դրա մասին բազմիցս բարձրաձայնել է Դ. Խ.-ը, ինչի արդյունքում էլ հայտնվել է նրա ու համախոհների թիրախում: Այս պարագայում ազատության մեջ մնալն ավելի նպատակահարմար է:

 

Դատարանը, քննելով միջնորդությունը, որոշեց բավարարել այն, բայց կիրառել 2.000.000 ՀՀ դրամ գրավ:

 

Գրավը վճարելուն պես Դ. Խ.-ն ազատ կարձակվի:

 

Դիտումներ՝ 2293

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????