Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Գյումրեցի կնոջ սպանության գործը. իրավահաջորդները դժգոհ են հեռավար նիստերից

Ինչպես նախորդ նիստին, այս անգամ ևս տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչը նշել են, որ ամբաստանյալների` դատական նիստին հեռավար մասնակցելու կարգ, որպես այդպիսին, սահմանված չէ և հնարավոր է` իրենք բողոքարկեն որոշումը:

 

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատական նիստն այսօր` փետրվարի 3–ին, հերթական անգամ հետաձգվեց. փաստաթղթերն ամբողջովին թարգմանված ու անբաստանյալին ներկայացված չէին:

 
 

«Նախաքննության փուլում անբաստանյալին հասանելի լեզվով պետք է բոլոր ապացույցները ներկայացվեն»,-նշեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը:

 

Նշենք, որ ինչպես նախորդ անգամ` այս անգամ ևս նիստն անցավ հեռավար. ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևը գրավոր միջնորդություն էր ներկայացրել դատարան` խնդրելով նիստն անցկացնել ռազմաբազայի տարածքում կամ իր ներկայությունն ապահովել տեսակապի միջոցով։ Որպես հիմնավորում ներկայացվել էր կորոնավիրուսի համավարակը:

 

Նույն հիմնավորմամբ արդեն երկրորդ դատն է` նիստերին չի թույլատվում ներկա գտնվել նաև լրագրողներին:

 

Ինչպես նախորդ նիստին, այս անգամ ևս տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչը նշել են, որ ամբաստանյալների` դատական նիստին հեռավար մասնակցելու կարգ, որպես այդպիսին, սահմանված չէ և հնարավոր է` իրենք բողոքարկեն որոշումը:

 

«Հեռավար կարգ քրեական դատավարությունը ենթադրում է տուժողների, վկաների համար, բայց ամբաստանյալի դեպքում նման կարգ գոյություն չունի: Սա ասել եմ նախորդ դատական նիստին, այս անգամ ևս իմ կարծիքը չեմ փոխում՝ միանշանակ ապօրինի որոշում է՝ տուժող կողմը նման որոշման հետ համաձայն չէ»,- նշեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը:

Հիշեցնենք` Անդրեյ Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07։00-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում տեսնելով Գյումրի քաղաքի բնակիչ Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին (ծնված 02.12.1961 թ. ), հետևել է նրան:

 

Ռազգիլդեևը, հասնելով կնոջը, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ջուլիետա Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը` ժամը 11:30-ին, մահացել է։

 

Այս գործով դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 22–ին:

armeniasputnik.am

Տես նաև՝ shantnews.am

Կիսվել՝

Կարդալ նաև