Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդը Ռազգիլդեևից պահանջում է փոխհատուցել հուղարկավորության ծախսերը

February 11, 2022

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ | Ջուլիետա Ղուկասյան

Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդ Անահիտ Ղուկասյանն ու նրա ներկայացուցիչներ, ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցն ու ՀՔԱՎ փաստաբան Հայկ Հակոբյանը Ա․ Ռազգիլդեևի դեմ քաղաքացիական հայց են ներկայացրել, որով պահանջում են փոխհատուցել հուղարկավորության հետ կապված ծախսերը։ Նրանք նաև միջնորդություն են ներկայացրել նշանակված փորձաքննությունների առնչությամբ։

 

2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում սպանված Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները 2021 թ․ ապրիլից դադարեցրել էին իրենց մասնակցությունը դատական նիստերին, քանի որ Ջ․ Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևը շարունակում է դատական նիստերին մասնակցել հեռավար՝ գտնվելով ռուսական բազայի տարածքում։

 

Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ դատարանը դրանով խախտում է Քրեական դատավարության օրենսգրքի նորմերը, բայց դատավոր Ա․ Ղուկասյանը դա խախտում չէր համարում։ Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչների պնդումներին ի պատասխան՝ նա հղում էր անում ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի որոշմանը, որով սահմանվում են համավարակով պայմանավորված կանոնները։ Մինչդեռ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը դատավարության կարգ սահմանող իրավական ակտ չի համարվում։ Ավելին՝ Քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածը հստակ սահմանում է․ «Դատական քննությունը անցկացվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի դատարան ներկայանալը պարտադիր է»։

 

Չնայած դատական նիստերին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցն ու ՀՔԱՎ փաստաբան Հայկ Հակոբյանը չեն մասնակցում, բայց շարունակում են մասնակցել դատական գործընթացին։

 

2021 թ․ դեկտեմբերին նրանք միջնորդություն են ներկայացրել քրեական գործի շրջանակում նշանակված փորձաքննության առնչությամբ․ փորձաքննության նպատակն է պարզել՝ ներկայացված տեսագրության մեջ Ա․ Ռազգիլդեևն է, թե՝ ոչ։ Այժմ գործը քննող դատավոր Ն․ Բեգլարյանը տուժող կողմի ներկայացուցիչների միջնորդությունը բավարարել է։

 

Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդ Անահիտ Ղուկասյանը և նրա ներկայացուցիչները նաև Ա․ Ռազգիլդեևից հուղարկավորության հետ կապված ծախսերի փոխհատուցում ստանալու պահանջով քաղաքացիական հայց են ներկայացրել։

Դիտումներ՝ 103

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????