0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Առանց բարոյական՝ ոչ նյութական վնասի հատուցման երաշխավորման` մարդու խախտված իրավունքը չի կարող համարվել վերականգնված

October 26, 2021

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, որպես ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր, իրականացնում է կազմակերպություն դիմած քաղաքացիների՝ մարդու իրավունքների և ազատությունների խախտումների դեպքերով ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման պահանջով Հայաստանի Հանրապետության դեմ գործերով պաշտպանություն՝ նպատակ ունենալով նպաստելու նշված նորմերի կիրառման ձևավորմանը, խախտված իրավունքի վերականգնմանը՝ ոչ նյութական վնասի ինստիտուտի կիրառման միջոցով, դատական պրակտիկայի ձևավորմանը, օրենսդրական ամբողջականության ապահովմանը, ընթացակարգային հարցերի, այդ թվում՝ ապացուցման բեռի թեթևացմանը, վաղեմության ժամկետների վերացմանը։  

 

Ներկայացնում ենք ոչ նյութական (բարոյական) վնասի ինստիտուտի վիճակն` ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վարած գործերի։ Վերլուծության մեջ անդրադառնում ենք ոչ նյութական վնասի հատուցման բնագավառում այն խնդիրներին, որոնք արձանագրվել են այս ոլորտում ՀՔԱՎ-ի իրավապաշտպան գործունեության արդյունքում, մասնավորապես՝

 

  1. իրավունքի խախտման առկայության փաստի ապացուցման բեռի ոչ իրավաչափ բաշխումը,

  2. վնասի հատուցման պահանջ ներկայացնելու համար մեկ տարի վաղեմության ժամկետի ոչ իրավաչափ լինելը,

  3. իրավունքը խախտված անձի կրած «Էական վնասի» եզրույթի բացակայությունը։

           

Ըստ այս խնդիրների՝ վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ

 

Արձանագրում ենք, որ թեև Հայաստանի Հանրապետությունը ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտ է նախատեսել՝ իրավական ակտերում փոփոխություններ կատարելով, սակայն այս պահին դեռեւս դրանում եղած խնդիրները եւ հարցերը չեն հանգեցնում բուն նպատակի իրականացմանը՝ խախտված իրավունքի վերականգնմանը, քանի որ ինստիտուտը դեռևս պրակտիկայի հաշվին զարգանալու և կատարելագործվելու կարիք ունի։

 

Խախտված իրավունքների վերականգման համար անհրաժեշտ է նախ պրակտիկայի շուրջ ի հայտ եկած խնդիրների լուծմամբ կատարելագործել այս ինստիտուտը, մասնավորապես՝ քաղաքացիական գործեր քննող դատավորներին վերապատրաստել բարոյական վնասի հատուցման գործերի քննության առանձնահատկություններից ելնելով, նվազեցնել հայցվորի վրա դրվող ապացուցման պարտականությունը, փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկի հստակ մեխանիզմներ ներդնել, «ծանր հետևանք» եզրույթի հստակ սահմանում տալ, վերացնել վաղեմության ժամկետները։

 

Դիտումներ՝ 39

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????