Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Առողջապահության նախարարությունը տեղեկություն է տրամադրել 2018 և 2019 թթ․-ին տրամադրած անվճար ատամնաբուժական ծառայությունների և դեղերի մասին

Շաբաթներ առաջ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը սկսեց տեղեկատվական արշավ՝ պետության կողմից սոցիալապես անապահով և հատուկ խմբերին տրամադրվող անվճար կամ համավճարով ատամնաբուժական ծառայությունների և դեղերի վերաբերյալ։

 

2019 թ․ հունիսի 27-ի գրությամբ ՀՀ առողջապահության նախարարությունից հետաքրքրվեցինք նաև, թե 2018-2019թթ․-ին որքան գումար է հատկացվել բժշկական հաստատություններին այդ ծառայությունները մատուցելու համար, որ խմբերի և քանի շահառու է օգտվել, ինչ ծառայութուններ են մատուցվել։

 

Նախարարությունը մեր ակնկալած ձևաչափով տեղեկատվություն չի կարողացել տալ, բայց Հանրապետության համար ընդհանուր և Լոռու մարզի համար, ըստ հաստատությունների, նշել է, թե քանի դեպքի համար որքան գումար է հատկացվել։

 

Այսպես՝ Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արտյոմ Սմբատյանը տեղեկացրել է, որ 2018 թ․-ին «Անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր» ծրագրի շրջանակում 811,177,210 ՀՀ դրամի 312,325 դեղ է տրամադրվել։

 

2019թ․ հունիսի 30-ի դրությամբ տրամադրվել է 403,064,014 ՀՀ դրամի 156,264 դեղ։

 

Մեկ այլ գրությամբ Ա․ Սմբատյանը տեղեկացրել է «Ստոմատոլոգիական բժշկական ծառայություններ» ծրագրի իրականացման ընթացքի մասին։ 2018թ․-ին գրանցված 33,120 դեպքում 307,345,205 ՀՀ դրամի 63,543 ծառայություն է մատուցվել։

 

2019թ․ հունիսի 30-ի դրությամբ 22,327 դեպքում 42,826 ծառայություն է մատուցվել, որը կազմել է 205,398,200 ՀՀ դրամ։

 

Նախարարությունը առանձին աղյուսակներով տեղեկատվություն է տրամադրել Լոռու մարզի յուրաքանչյուր հաստատությունում գրանցված դեպքերի և տրամադրված գումարի չափի մասին։ Դրանք ներկայացնում ենք ստորև

 


 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր