Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Նյութական միջոցների տրամադրում հոգեբուժական հաստատություններին» ծրագրի շրջանակում ՀՔԱՎ-ը անհատական պաշտպանության միջոցներ է տրամադրում հոգեբուժական հաստատություններին

 

EU COVID-19 Solidarity Programme
for the Eastern Partnership

Standing Together

Ծրագրի անվանումը՝ COVID-19 Solidarity Programme 2020-2022 (Covid-19 հետևանքների չեզոքացման ծրագիր 2020-2022 թթ․)

 

Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Նյութական միջոցների տրամադրում հոգեբուժական հաստատություններին» ծրագրի շրջանակում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2021 թ․ ապրիլի 13-ին 20 լիտր ալկոգել, 3000 հատ դիմակ և 2000 հատ ձեռնոց տրամադրեց Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնին, իսկ ապրիլի 16-ին 5 լիտր ալկոգել, 2500 հատ դիմակ և 1 նոթբուք՝ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերին։

 

 

Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի կողմից՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության երկրների համար ԵՄ՝ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության 2020-2022թթ ծրագրի» քաղհասարակության կազմակերպությունների համար «Նյութական միջոցների տրամադրում՝ COVID-19-ի ազդեցությանը փակ հաստատություններում դիմակայելու համար» մրցույթի արդյունքում:

 

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ արձագանքելու տարածաշրջանում COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ հետևանքներին: Ծրագիրը հանդիսանում է մի մասն այն գործողությունների, որոնք իրականացվում են Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի (Հոգեբուժության գլոբալ նախաձեռնության ֆեդերացիայի հետ համագործակցությամբ), «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և AFEW International-ի կողմից համատեղ: 

Նպատակը

Ծրագրի նպատակն է նպաստել հոգեբուժական հաստատություններում արտաքին աշխարհի հետ կապի և առողջության իրավունքների ապահովմանը՝ համապատասխան տեխնիկական և անհատական պաշտպանության ու ախտահանիչ միջոցների տրամադրման միջոցով։

 

Ծրագրի շրջանակում նախատեսվում է անհատական պատպանության և ախտահանիչ պարագաներ տրամադրել 7 հոգեբուժական հաստատությունների, ինչպես նաև համակարգիչներ և համացանցի մեկ տարվա հասանելիություն՝ հաստատություններից մեկին։

———————

Այս փաստաթուղթը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

 

   
 

EU COVID-19 Solidarity Programme
for the Eastern Partnership

Standing Together

Programme name – EU Covid-19 Solidarity Programme for Eastern Partnership 2020-2022

In the frame of the project “Provision of material means to psychiatric institutions” – implemented with the financial support of the Netherlands Helsinki Committee – on 13 April 2021, Helsinki Citizens’ Assembly-Vanadzor provided 20 litres of alcogel, 3000 masks and 2000 gloves to the National Centre for Mental Health Care; and on 16 April 2021, the Organization provided 5 litres of alcogel, 2500 masks and 1 laptop to Lori Regional Psychiatric-Neurological Dispensary. 

The grant of the Project was provided by the Netherlands Helsinki Committee as a result of  Call for Proposals to “Supply Equipment to Counter Effects of the COVID-19 in Closed Institutions” for civil society organisations (CSOs) of the EU funded “EU Covid-19 Solidarity Programme for Eastern Partnership 2020-2022.” This programme aims to support CSOs in their response to the immediate and longer-term impacts of the COVID-19 pandemic and is part of a broader set of activities carried out by a consortium of the Netherlands Helsinki Committee (in cooperation with Federation Global Initiative in Psychiatry, FGIP), People in Need and AFEW International.

 

Aim

The aim of the Project is to contribute to the right to communicate with the outside world and the right to health in psychiatric institutions by providing the relevant technical and personal protective equipment and disinfectants.

In the frame of the Project, it is envisaged to provide personal protective equipment and disinfectants to 7 psychiatric institutions, as well as computers and a one-year internet access to one of the institutions.

—————

This document has been prepared with the support of the European Union. Its content is the responsibility of the author, i.e., Helsinki Citizens’ Assembly Vanadzor office, and does not necessarily reflect the views of the Eueopean Union.

 

 

[:]

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ