Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ դիրքորոշումը՝ Դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

May 6, 2022

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ

ՀՀ դատական և իրավական համակարգի բարեփոխումների շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարությունը 2021 թ դեկտեմբերի 14-ին հանրային քննարկման էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, որով առաջարկվել էր որպես դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջ սահմանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արձանագրած մարդու հիմնարար իրավունքի միտումնավոր խախտումը, ընդ որում նախատեսվել էր Նախագծերին հետադարձ ուժ տալ։

 

2022 թ․ մարտի 21-ին Վենետիկի հանձնաժողովը հրապարակել էր խորհրդատվական կարծիք, որում մի շարք խնդիրներ էր արձանագրել։ Չնայած դրանից հետո Նախագիծը լրամշակվել էր, բայց պետք է նշենք, որ Վենետիկի հանձնաժողովի ոչ բոլոր դիտարկումներն էին հաշվի առնվել։ Վենետիկի հանձնաժողովը, մասնավորապես, բացասական կարծիք էր հայտնել Նախագծին հետադարձ ուժ տալու մասով և նշել էր, որ դա ՀՀ-ի համար ՄԻԵԴ-ում կարող է մարտահրավերներ առաջացնել։

 

Հանրային շահի ապահովման տեսանկյունից անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի գործողությունը կարող է տարածվել վարչական և քաղաքացիական գործերով քննության վարույթներ վրա, սակայն ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է հետադարձության արգելման ընդհանուր պահանջ, հետևաբար՝ մինչ սահմանադրական փոփոխություններն այս մոտեցումը կհամարվի Սահմանադրությանը հակասող։

 

Օրենքին հետադարձ ուժ հաղորդելու հարցերն անհրաժեշտ է դիտարկել Սահմանադրության բարեփոխումների շրջանակներում՝ նախատեսելով որպես լավագույն փորձի վրա հիմնված, խիստ իրավաչափ նպատակ հետապնդող  և հանրային շահից բխող բացառություն։

 

Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովը շեշտել էր, որ Նախագծերում չկան խախտման մակարդակը սահմանող շեմ և աստիճանական պատժամիջոցների ձև։ Այնուամենայնիվ լրամշակված նախագիծը նույնպես չի սահմանում որոշակիության և կանխատեսելիության չափանիշներ․ պատժի խստությունը չի սահմանվում ըստ խախտման հետևանքների լրջության։ Նախատեսված է նաև ուսումնասիրել ՀՀ դեմ ՄԻԵԴ վճիռները, սակայն սահմանված չեն ուսումնասիրության և ԲԴԽ դիմելու ժամկետները։ 

 

Վերոնշյալ և այլ խնդիրների մասին ՀՔԱՎ դիրքորոշումն առաջարկներով ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ

 

Դիրքորոշումը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն։

Դիտումներ՝ 212

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????