Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Պետք էր օգտագործել բոլոր հնարավոր միջոցները կայնքը փրկելու համար, ոչ թե նստել ու սպասել մինչև հիվանդը արնաքամ լինի»․ բժիշկ Դավիթ Շահվերդյանի գործով հարցաքննվեց դատաբժիշկ-փորձագետը

April 26, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Կյանքի իրավունք | Հռիփսիմե Նազլուխանյան | Հրապարակումներ | Նորություններ | Ռազմավարական գործեր

Երեկ՝ 2019թ․ ապրիլի 25-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց վանաձորցի ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան գործով դատարան հրավիրված դատաբժիշկ-փորձագետ Հայկազն Չախոյանը, որը հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն իրականացրած հանձնաժողովի անդամ է։

 

Նա դատարան էր հրավիրվել պաշտպանական կողմի միջնորդությամբ։ Փորձագետին նախ սկսեցին հարցեր տալ պաշտպան Արտակ Ոսկանյանը և ամբաստանյալ Դավիթ Շահվերդյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մասնագիտական պարտականությունները չկատարելու/ոչ պատշաճ կատարելու համար, որն առաջացրել է բուժվող հիվանդի մահ:



Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։

 

Իր հարցադրումները ներկայացնելիս պաշտպան Արտակ Ոսկանյանը վկայակոչեց իր ձեռքի տակ եղած մի ձեռնարկ և պնդեց, թե Դավիթ Շահվերդյանի գործողությունները եղել են ճիշտ․ նման պայմաններում որովայնահատում ցուցված չէ։ Փորձագետն էլ հակադարձեց, որ նման տասնյակ ձեռնարկներ կան, և փորձագիտական եզրակացություն տալիս փորձագետները ևս օգտվել են դրանցից, բայց առաջնորդվել են Առողջապահության նախարարի հաստատած կլինիկական ուղեցույցով, որի համաձայն՝ Հռիփսիմե Նազլուխանյանի վիճակում որովայնահատումը այլընտրանք չի ունեցել երկու պատճառով․ այդ եղանակով հնարավոր կլիներ կամ հայտնաբերել արնահոսության աղբյուրն ու դադարեցնել արնահոսությունը, կամ հեռացնել արգանդը։ Դավիթ Շահվերդյանը դրանցից ոչ մեկը չի արել ժամեր շարունակ չդադարող արնահոսության պայմաններում, ինչի արդյունքում էլ ծննդկանը մեծ քանակությամբ արյուն է կորցրել և մահացել։

 

Հ․ Չախոյանը փորձագիտական եզրակացությունից մեջբերեց վերաբերելի հատվածները, ներկայացրեց կիրառված մեթոդներն ու այլ մանրամասներ։

 

Փորձագետին հարցեր ուղղեց նաև Դավիթ Շահվերդյանը և պնդեց, թե արգանդի պատռվածք չի եղել, հեշտոցի պատռվածքը արգանդին չէր կարող հասնել, ինչին հակադարձեց փորձագետը և կրկին մեջբերեց փորձագիտական եզրակացության այն հատվածները, որոնցով արձանագրված է, որ արգանդի վզիկի պատռվածքը հասել է մինչև արգանդի ստորին սեգմենտ, ապա վկայակոչեց ուլտրաձայնային հետազոտության արդյունքները, որոնցով արգանդում արյան մակարդուկներ են հայտնաբերվել, և ժամեր շարունակ արնահոսությունը չի դադարել։

 

Պաշտպանի պնդմանը, թե 60/20 զարկերակային ճնշման պայմաններում որովայնահատումը կարող էր արյան լրացուցիչ կորստի հանգեցնել, և այդ դեպքում էլ կարող էին մեղադրել դրա՛ համար, փորձագետը կրկին հաստատեց, որ շարունակական արնահոսության պայմաններում որովայնահատումը ցուցված է՝ արյան զուգահեռ փոխներարկմամբ և պետք էր օգտագործել բոլոր հնարավոր միջոցները կյանքը փրկելու համար, ոչ թե նստել ու սպասել մինչև հիվանդը արնաքամ լինի, այն դեպքում երբ արյունահոսությունը ծննդաբերությունից հետո անընդհատ եղել է:

 

Պաշտպանական կողմի արձանագանքին, թե արյան փոխներարկում կատարվել է, փորձագետը կրկին նշեց, որ արյան փոխներարկումը պետք է արվեր որովայնահատմանը զուգահեռ, ոչ թե՝ ինքնանպատակ․ «Արյունը ոնց մտել է, էնպես էլ դուրս է եկել, պետք էր նախ արնահոսության աղբյուրը հայտնաբերվեր, և դադարեցվեր այն»։

 

Փորձագետը բժշկի այլ գործողությունների ևս անդրադարձավ․ ի թիվս դրանց՝ նա հիշատակեց այն, որ բժիշկ Դավիթ Շահվերդյանը առանց անզգայացման է ձեռքով ստուգել արգանդի խոռոչը և իր զարմանքն արտահայտեց․ «Չեմ հասկանում՝ ոնց է այդ կինը այդ ցավին դիմացել»։

 

Պետք է արձանագրել, որ փորձագետը հիանալի տիրապետում էր գործի նյութերին, փորձագիտական եզրակացությունների մանրամասներին և բոլոր կլինիկական ուղեցույցներին և դրանում պարունակվող ցուցումներին: Փորձագետի հարցաքննությունը ևս մեկ անգամ վերահաստատեց այն վարկածը, որ ծննաբերությունից հետո Հ. Նազլուխանյանի մոտ եղած արյունահոսության պատճառը բացահայտելու, դա վերացնելու և կյանքը փրկելու ուղղությամբ Դ․ Շահվերդյանը որևէ գործուն ու արդյունավետ գործողություններ չի կատարել:

 

Փորձագետը նաև նշեց, որ նույնիսկ 60/20 զարկերակային ճնշման պարագայում որովայնահատումը զուգահեռ արյան ներարկումը զգալիորեն կմեծացներ կյանքը փրկելու շանսերը:  

 

Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2019թ․ մայիսի 17-ին։ Դատարանը կշարունակի լսել փորձագետին։

 

Դիտումներ՝ 1987

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????