Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մահացած ծննդկանի գործով բարոյական և նյութական վնասի փոխհատուցման պահանջը նորից պետք է քննվի առաջին ատյանի դատարանում

June 7, 2024

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Կյանքի իրավունք | Հռիփսիմե Նազլուխանյան | Նյութական վնասի փոխհատուցման իրավունք | Ռազմավարական գործեր

2016թ-ի հոկտեմբերի 18-ին մահացած ծննդկանի՝ Հռիփսիմե Նազլուխանյանի գործով դատավարությունը շարունակվում է։ 

 

Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 26-ին Վանաձորի Բժշկական կենտրոնը հաշվառման էր վերցրել և վարել Հռիփսիմե Նազլուխանյանի հղիությունը։ Վերջինս գտնվում էր ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ավագ մանկաբարձ Դավիթ Շահվերդյանի հսկողության ներքո: 2016 թվականի հոկտեմբերի 17-ին Հռիփսիմե Նազլուխանյանը ծննդաբերում է։ Հետծննդաբերական պատշաճ բուժմիջոցառումներ չիրակացնելու  հետևանքով հոկտեմբերի 18-ին Հռիփսիմեն մահանում է։ 

 

2016-ից ՀՔԱՎ-ը և գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը ստանձնել են մահացած ծննդկանի իրավունքների պաշտպանությունը։ Դատական գործով վերջին որոշումը կայացվել է 2024թ-ի մայիսի 23-ին։

 

2022-ին գրասենյակը Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացրել Հ․ Ղ․-ի(Հռիփսիմե Նազլուխանյանի իրավահաջորդի) հայցը՝ ընդդեմ Դավիթ Շահվերդյանի, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի, ՀՀ ֆինանսների նախարարության՝  նյութական և ոչ նյութական վնասի հատուցման պահանջի վերաբերյալ: Անձը՝ Նազլուխանյանը զրկվել է կյանքից՝ տեղի ունեցած և տարբեր փորձաքննություններով հաստատված ոչ պատշաճ, թերի և անփույթ բժշկական միջամտության պատճառով, որի արդյունքում վնասի փոխհատուցման պարտավորություն է ծագել ինչպես վնասն անմիջականորեն պատճառած բժշկի՝ Դավիթ Շահվերդյանի, այնպես էլ նրա գործատու՝ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և հանրային առողջապահության պատշաճ իրականացման պարտավորություն ունեցող ՀՀ-ի համար: Մասնավորապես՝  

 

  • պատասխանողներ Դավիթ Շահվերդյանից և «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հօգուտ հայցվորի պետք է բռնագանձել 4․300․000 ՀՀ դրամ՝ որպես նյութական վնասի փոխհատուցում հուղարկավորության և դրա հետ կապված ծախսերի համար, 

  • Հ․ Նազլուխանյանի մահվան հետևանքով առանց մայրական խնամքի մնացած երեխայի համար վճարվող նյութական վնասը՝ հայցի ներկայացման օրվա դրությամբ 4․320․000 ՀՀ դրամ, իսկ մնացյալ 12 տարիների համար 8․640․000 ՀՀ դրամ միանվագ կամ ամենամսյա 60,000 ՀՀ դրամի չափով։ 

  • պատասխանող ՀՀ ֆինանսների նախարարությունից հօգուտ հայցվորի բռնագանձել 10․000․000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

 

 

«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ներկայացուցիչը ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն, որը 2023-ի ապրիլին բավարարվում է։   ՀՔԱՎ-ը  այս որոշումը բեկանելու համար վերաքննիչ բողոք է ուղարկել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Դատարանի 2024թ․ մայիսի 23-ի որոշմամբ  ամբողջությամբ բեկանվել է Առաջին ատյանի դատարանի որոշումը և գործը ողջ ծավալով պետք է ենթարկվի նոր քննության։

 

Նազլուխանյանի և նրա իրավահաջորդների իրավունքների պաշտպանության համար 8 տարի շարունակվող և կատարված աշխատանները ստորև՝

 

Նոյեմբեր, 2017- Վանաձորում ծննդկանի մահվան մեջ մեղադրվող բժշկին մինչև 6 տարվա ազատազրկում է սպառնում, սակայն նա շարունակում է զբաղեցնել նույն պաշտոնը

Դեկտեմբեր, 2017- Որոնք էին ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան պատճառները

Դեկտեմբեր, 2017 - Ծննդկանի մահվան գործով մեղադրվող մանկաբարձ-գինեկոլոգը համաձայն չէ մեղադրանքի հետ

Մայիս, 2018 - Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած ծննդկանի գործի քննությունը

Մայիս, 2018 -  Ծննդկանի մահվան մեջ մեղադրվող բժշկի գործի քննությունը պաշտպանի միջնորդությամբ հետաձգվում է արդեն երկրորդ անգամ

Հունիս, 2018 - Վանաձորցի ծննդկանի մահվան մեջ մեղադրվող բժիշկ Դավիթ Շահվերդյանը իրեն մեղավոր չի ճանաչում

Հուլիս, 2018 - Վանաձորցի ծննդկանի մահվան գործի քննությունը կշարունակվի վաղը

Հոկտեմբեր, 2018 - Վանաձորցի ծննդկանի մահվան գործով հարցաքննվեցին Վանաձոր ԲԿ-ի աշխատակիցները

Ապրիլ, 2019 - «Պետք էր օգտագործել բոլոր հնարավոր միջոցները կայնքը փրկելու համար, ոչ թե նստել ու սպասել մինչև հիվանդը արնաքամ լինի»․ բժիշկ Դավիթ Շահվերդյանի գործով հարցաքննվեց դատաբժիշկ-փորձագետը

Մայիս, 2019 - Շարունակվեց մահացած ծննդկանի գործով դատաբժիշկ-փորձագետի հարցաքննությունը

Հունիս, 2019 - Վանաձորցի ծննդկանի մահվան գործով կհարցաքննվի նաև դատաբժիշկ-գինեկոլոգ Գ․ Օկոևը

Հուլիս, 2019 - Գ․ Օկոևը ևս հաստատեց․ ծննդկանի կյանքը փրկելու համար բժիշկ Շահվերդյանը պետք է հեռացներ արգանդը

Դիտումներ՝ 103

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????