Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դեկտեմբերի 15: Գերիների փոխանակման գործընթացն սկսվել է․ Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել 44 գերիներ

December 15, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

2020 թ․ դեկտեմբերի 15-ին Ադրբեջանից Հայաստան տեղափոխվեցին 44 գերիներ, այդ թվում՝ գերեվարված քաղաքացիական անձինք։ Նրանց մի մասը գերեվարվել էր դեռևս սեպտեմբերի 27-ից առաջ։

 

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտնում է, որ նրանցից 26-ի մասով ՀՀ Կառավարությունը միջանկյալ միջոց կիրառելու պահանջներ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ 

 

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեսյբուքյան էջում հայտնել է, որ այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից: Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նշել էր, որ սա գերիների առաջին խումբն է։

 

Օրեր առաջ էլ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ: Ինչ վերաբերում է անհայտ կորածներին, նա դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ-ում տեղեկացրել է, որ նոյեմբերի 10-ից ի վեր ռազմադաշտից դուրս է բերվել 846 մարմին։

 

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ նոր զեկույց՝ «Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը և թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ` որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արմատական պատճառներ»: ՀՀ ՄԻՊ-ը էթնիկ հայերի նկատմամբ ադրբեջանական կողմի դաժանությունների ապացույցներ է ներկայացրել նաև ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպմանը։

 

Նախօրեին theguardian.com-ը հրապարակում է արել Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի գլխատման մասին։

 

ՀՀ ՄԻՊ-ն ավարտել է հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ադրբեջանցիների ապօրինի տիրանալու ու այդ էջերը կառավարելու վերաբերյալ նոր ապացույցների հետազոտումն ու իրավական ձևակերպումները

 

Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող ռազմական միջոցառման ժամանակ այդ երկրի նախագահը հայտարարել է, թե Զանգեզուրը, Սևանա լիճը և Երևանը (Հայաստանի Հանրապետություն) Ադրբեջանի պատմական հողեր են: Դրանից հետո Թուրքիայի նախագահը փառաբանել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղսապանությունը և 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերը կազմակերպողներին ու կատարողներին: Նշվածից բացի՝ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի նախագահների ելույթները լի են եղել ողջ հայ ժողովրդին, Հայաստանի ողջ բնակչության կյանքին, առողջությանն ուղղված սպառնալիքներով, վիրավորանքներով ու ատելություն բորբոքող արտահայտություններով: ՀՀ ՄԻՊ-ը միջազգային համաշխարհային հանրությանը կոչ է անում ձեռնարկել հիմնարար կանխարգելիչ միջոցներ այս բացարձակ դատապարտելի երևույթներին, որոնք ոտնահարում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու խաթարում են մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային ողջ համակարգը։

 

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն  սկսել է Զանգելանի հատվածում անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներ իրականացնել:

 

«ՄԱԿ-ը պահպանում է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու իր մտադրությունը և կոչ է անում բոլոր կողմերին համագործակցել, որպեսզի դա հնարավորինս շուտ լինի»: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

 

Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում՝ նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։

 

Դեկտեմբերի 14-ին ԱՀ/ԼՂ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է Շուշիի շրջանի Մեծ Շեն ու Հին Շեն գյուղեր կատարած այցի մասին։ Նա արձանագրել է, որ Ադրբեջանական զինված ուժերի գործողություններն ակնհայտորեն ոչ միայն խախտել են քաղաքական ամենաբարձր մակարդակի պայմանավորվածությունները, այլ նաև կենսական սպառնալիքներ են հարուցել հատկապես Հին Շեն գյուղի բնակչության, ներառյալ՝ մի խումբ երեխաների ու կանանց ֆիզիկական անվտանգության համար: Նրա խոսքով՝ մինչև հիմա այդ վտանգները շարունակում են գործել՝ պայմանավորված ադրբեջանական զինծառայողների զբաղեցրած դիրքերով ու ցուցաբերած վարքով: Ըստ նրա՝ Պաշտպանության բանակի և ՌԴ խաղաղապահ զորակազմի որոշ ստորաբաժանումներ տեղում վերահսկում են իրավիճակը, ինչի շնորհիվ որևէ միջադեպ չի արձանագրվել: 

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ ամփոփել են տարածաշրջան կատարած այցը։

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության հանձնաժողովը հռչակագիր է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը գտնվող մշակութային արժեքների պաշտպանության և անկախ տեխնիկական առաքելության ստեղծման վերաբերյալ։

 

Դիտումներ՝ 222

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????