Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անձնական խուզարկության ընթացքում անձը պետք է զերծ մնա խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվելու հնարավոր վտանգներից. ՀՔԱՎ գրասենյակի դիրքորոշումը

January 13, 2020

Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

2019 թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «ՀՀ Կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի N 351-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը (հետայսու նաև՝ Նախագիծ):

 

Ըստ Նախագծի հեղինակի՝ ուղեկցվող անձանց անձնական խուզարկության ենթարկելու և իրերը զննելու  դեպքեր և կարգ ՀՀ օրենսդրությամբ դեռևս սահմանված չեն: Պրակտիկայում  ձերբակալված և կալանավորված անձանց անձնական խուզարկությունն իրականացվում է ուղեկցող ստորաբաժանումների համապատասխան ծառայողների կողմից՝ սովորութային իրավունքի ուժով։

 

Նախագիծն առաջարկում է անձնական խուզարկության լրիվ իրականացում, երբ  ուղեկցողի մոտ կան հիմքեր ենթադրելու, որ ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ կարող են լինել արգելված իրեր, առարկաներ կամ սննդամթերք, և որոնց հայտնաբերումը մասնակի խուզարկության միջոցով հնարավոր չէ:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է իր  դիրքորոշումը  Նախագծի վերաբերյալ:

 

Մեր դիրքորոշմամբ՝ խուզարկությունը պետք է իրականացվի ընդունված միջազգային չափանիշներին  համապատասխան՝ հարգելով անձի արժանապատվությունն  ու մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, պահպանելով համաչափության, օրինականության և անհրաժեշտության սկզբունքները։ Մարմնի ինվազիվ՝ միջամտող խուզարկությունը, ներառյալ խուզարկություններն անձի մերկացմամբ իրականացումը և մարմնի խոռոչների զննումները, պետք է իրականացվեն միայն ծայրահեղ դեպքերում:

 

Անձնական խուզարկությունը կարող է դիտարկվել որպես խոշտանգում, եթե այն հետախուզվողին լուրջ հոգեկան տառապանքներ կամ ֆիզիկական ցավ պատճառի: Վտանգը, որ անձնական խուզարկությունը կարող է որակվել որպես խոշտանգում կամ այլ դաժան, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, հատկապես մեծ է այն իրավիճակներում, երբ նման խուզարկությունն  իրականացվում է պարբերաբար, առանց խիստ անհրաժեշտության և անհամաչափորեն կիրառվում է կալանավորված անձանց հատուկ խմբերի նկատմամբ:

 

ՀՔԱՎ գրասենյակն առաջարկում է սահմանել՝

 

- Նախագծով սահմանված 82-րդ կետի առաջին նախադասությունը խմբագրել հետևյալ կերպ․ «Անձնական խուզարկությունն իրականացվում է լրիվությամբ՝ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, եթե ուղեկցողն ունի հիմքեր ենթադրելու, որ ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ կարող են լինել այնպիսի արգելված իրեր, առարկաներ կամ սննդամթերք, որոնք հնարավոր չէ հայտնաբերել զննման համար նախատեսված տեխնիկական միջոցներով»,

 

- անձնական խուզարկությունն իրականացնել լրիվությամբ՝ մեկուսացված սենյակում, որն ունի բավարար լուսավորություն, անհրաժեշտ ջերմաստիճան և սանիտարահիգիենիկ պայմաններ,

 

- նախագծով սահմանված 84-րդ կետը խմբագրել հետևյալ կերպ․«Անձնական խուզարկությունը կատարվում է անձի՝ խոշտանգումից, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը չոտնահարելու սկզբունքի համաձայն»։ 

 

Ամբողջական փաստաթուղթը՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 1538

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????