Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՀՔԱՎ դիրքորոշումները՝ ձերբակալված և կալանավորված անձանց առնչվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ

2020 թվականի նոյեմբերի 24-ին հանրային քննարկման է դրվել ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» թիվ N 825-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Նախագիծը միտված է ապահովելու քրեակատարողական հիմնարկներում վատ վերաբերմունքի դեպքերի արձանագրումը և փաստաթղթավորումը: 

 

ՀՔԱՎ-ը հրապարակված Նախագծի վերաբերյալ ներկայացրել է դիրքորոշում՝ առաջարկելով նախատեսել, ի թիվս այլնի, խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի դեպքում անվտանգության երաշխիքներ, վերանայել պարտադիր բժշկական զննության անցկացման դեպքերը և կարգը:  

 

ՀՀ արդարադատության նախարարությունը ավելի վաղ՝ 2020 թ. օգոստոսի 19-ին, հանրային քննարկման էր դրել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի փաթեթը: 

 

ՀՔԱՎ-ը դրական է գնահատել Նախագծերով նախատեսված կարգավորումները` քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս առաջնային բժշկական զննության, առողջության պահպանման իրավունքի հասկացության ընդլայնման, կյանքից զրկելու կամ վնաս պատճառելու միջոցների հասանելիության բացառման, ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու պրակտիկայի վերացման մասին։

 

Այնուամենայնիվ այս հարցերը միջազգային փաստաթղթերով սահմանված բանտային կանոններին համապատասխանեցնելու նպատակով ներկայացվել են դիտարկումներ և առաջարկություններ՝ քննարկման դրված Նախագծերի որոշ կարգավորումների վերաբերյալ։

 

ՀՔԱՎ-ը, ի թիվ այլնի, առաջարկել է.   

 

????նախատեսել, որ մեկուսացված դատապարտյալներն ունեն նույն իրավունքները, ինչ մյուս դատապարտյալները՝ միաժամանակ ամրագրելով, որ մենախցում գտնվող դատապարտյալներին յուրաքանչյուր օր պետք է այցելեն բժիշկ և հոգեբան, 

 

????կրճատել Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի երկարաձգման 6-անգամյա հնարավորությունը՝ ժամկետի երկարաձգում թույլատրելով առավելագույնը 3 անգամ, որին զուգահեռ, համաձայն վերը վկայակոչած դիրքորոշման, անպայմանորեն ապահովել մեկուսացման բացասական հետևանքները մեղմող երաշխիքներ, ընդ որում՝ յուրաքանչյուր երկարաձգման դեպքում ավելի ինտենսիվորեն;

 

????ամրագրել, որ քրեակատարողական հիմնարկի պետը դիմումի կապակցությամբ որոշումը կայացնում է անհապաղ;

 

????սահմանել, որ անձի անվտանգությանն սպառնացող վտանգ լինելու հիմնավոր կասկածի դեպքում ուղղիչ հիմնարկի ղեկավարությունը ձեռնարկում է միջոցներ՝ կանխելու այդ սպառնալիքները, նրանց առաջացնող պատճառները, այդ թվում և՝ սեփական նախաձեռնությամբ անձին մեկուսացնելու վերաբերյալ որոշում կայացնում։ 

 

????ՀՔԱՎ դիրքորոշումը՝ «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» թիվ N 825-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի մասին

 

????ՀՔԱՎ դիրքորոշումը՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի փաթեթի մասին

On 24 November 2020, the RA Government’s draft decision “On making amendments and addenda to the Republic of Armenia Government Decree 825-N dated 26 May 2006 On Approving the Procedure of Organizing Medical-Sanitary and Medical-Preventive Assistance of Detainees and Convicts, Using the Medical Institutions of Healthcare Authorities, and Engaging Their Staff for That Purpose” was placed for public discussion. The draft is intended to ensure the recording and documentation of ill-treatment cases in penitentiary institutions.

 

HCA Vanadzor presented its position on the publicized Draft and recommended envisaging, inter alia, security guarantees in case of torture and other forms of ill-treatment, and reviewing the cases and procedure of conducting compulsory medical examination.  

 

Earlier, on 19 August 2020, the RA Ministry of Justice placed for public discussion the draft package of the RA Law and the related legal acts on making amendments and addenda to the Law “On holding detainees and arrestees”.

 

HCA Vanadzor gave a positive assessment to the regulations envisaged by the Drafts on broadening the concept of the right to health, initial medical examination when entering a penitentiary institution, exclusion of access to means that can deprive of life or harm, elimination of the practice of using the punishment cell as a disciplinary penalty for self-harm.

 

Nevertheless, in order to make these issues in line with the prison rules established by international documents, observations and recommendations were presented on certain regulations of the Drafts.

 

HCA Vanadzor, inter alia, recommended:

 

????to envisage that isolated convicts have the same rights as other convicts by enshrining, at the same time, that a doctor and a psychologist shall visit convicts placed in isolation cell every day,

 

????to reduce the 6-time possibility to extend the terms established by Article 3 part 2 of the Draft, by allowing to extend the terms 3 times at most, by ensuring, alongside, safeguards mitigating the negative consequences of isolation, more intensively for each case of extension, per the position invoked above;

 

????to enshrine that the head of the penitentiary institution shall make a decision on the application immediately;

 

????to establish that in case of a reasonable doubt that there is a threat of a person’s security, the management of the correctional institution shall take measures in order to prevent the relevant causes, including making a decision, on their initiative, to isolate the relevant person.

 

????HCA Vanadzor position on the RA Government’s draft decision “On making amendments and addenda to the Republic of Armenia Government Decree 825-N On Approving the Procedure of Organizing Medical-Sanitary and Medical-Preventive Assistance of Detainees and Convicts, Using the Medical Institutions of Healthcare Authorities, and Engaging Their Staff for That Purpose”

 

????HCA Vanadzor position on the RA Draft Law and the draft package of related legal acts “On making amendments and addenda to the Law “On holding detainees and arrestees””

[:]

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ