Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

11 533  693 ՀՀ դրամ․ Վարչական վարույթի արդյունքում 51 աշխատող ստացել է չվճարված աշխատավարձը

June 20, 2023

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ

«Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակներում տրամադրվող իրավական աջակցության արդյունքում արձանագրվող հաջողությունները շարունակվում են:

 

ՀՔԱՎ-ի իրավական աջակցությամբ վերականգնվել են միևնույն Կազմակերպության հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված 40 դիմումատուների, և այլ Կազմակերպության  հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված  11 դիմումատուների արդար վարձատրության իրավունքը: Վերջիններս, 2023 թվականին` տարբեր ժամանակահատվածներում, դիմելով ՀՔԱՎ-ին, հայտնել են, որ չնայած իրենց բազմաթիվ անգամներ ներկայացրած պահանջների, գործատուն չի վճարել և շարունակում է չվճարել իրենց աշխատավարձերը, և հայցել են իրավական աջակցություն (նշվել են նաև 2014 թվականին չվճարված աշխատավարձերի մասին): ՀՔԱՎ-ը, ստանձնելով դիմումատուների իրավունքի պաշտպանությունը, իրավական աջակցություն է ցուցաբերել դիմումատուներին՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ուղղված՝  վարչական վարույթ հարուցելու մասին դիմումները կազմելու և դրանք ներկայացնելու հարցում: Ներկայացված դիմումների հիման վրա Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում դիմումները բավարարվել են, և վերականգնվել են դիմումատուների խախտված աշխատանքային իրավունքները: Ստորև ամփոփ ներկայացնում ենք արձանագրված արդյունքները.

 

1-ին գործի շրջանակում ներկայացված դիմումով պահանջված աշխատավարձերի ընդհանուր գումարը կազմվել է 1.424.891 ՀՀ դրամ: Հարուցված վարչական վարույթի արդյունքում  11 դիմումատուներին վճարված  աշխատավարձերի ընդհանուր չափը կազմել է 1.513.000 ՀՀ դրամ:

2-րդ գործի շրջանակում ներկայացված դիմումով պահանջված աշխատավարձերի ընդհանուր գումարը կազմվել է

6.259.815 ՀՀ դրամ: Հարուցված վարչական վարույթի արդյունքում 29 դիմումատուներին վճարված աշխատավարձերի ընդհանուր չափը կազմել է 5.889.693 ՀՀ դրամ:

3-րդ գործի շրջանակում հարուցված վարչական վարույթի արդյունքում 11 դիմումատուներին վճարված  աշխատավարձերի ընդհանուր չափը կազմել է 4.131.000 ՀՀ դրամ:

 

Նախաձեռնված 3 գործի շրջանակներում փաստացի 51 աշխատողների ներկայացված դիմումների հիման վրա  Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի արդյունքում  վճարված աշխատավարձերի պարտքի գումարի ընդհանուր չափը կազմել  է 11.533.693 ՀՀ դրամ, որից  7.402.693 ՀՀ դրամը վճարվել է մեկ իրավաբանական անձի կողմից, իսկ 4.131.000 ՀՀ դրամը՝ այլ իրավաբանական անձի:

 

Ամփոփելով վերոնշյալը՝ արձանագրում ենք, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին վերապահված աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման լիազորության  շրջանակում զգալիորեն կրճատվել են աշխատողների արդար վարձատրության իրավունքի պաշտպանության համար պահանջվող ժամանակը և ֆինանսական միջոցները: Ներկայիս գործող կարգավորումների համաձայն՝ հնարավորություն է ստեղծվել մինչ դատարան դիմելը անձի աշխատանքային իրավունքի պաշտպանությանը հասնել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին դիմելու միջոցով:

Դիտումներ՝ 1540

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????