Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Արհեստակցական միությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները հակասում են ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին

December 21, 2022

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է դրել «Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Ըստ նախագծի հիմնավորման՝ «առաջարկվող լուծումներով արհեստակցական միությունների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը կհամապատասխանեցվի նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին»։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում դիտարկումներ և առաջարկ է ներկայացրել Նախագծի վերաբերյալ։

 

Ողջունելով արհեստակցական միությունների գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված ջանքերն ու դրան առնչվող կարգավորումների համապատասխանեցումը միջազգային պարտավորություններով սահմանված պահանջներին՝ պետք է նշել, որ Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող կարգավորումը իրականում հակասում է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին։

 

Առաջարկվող կարգավորման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրա ընդունվելու դեպքում գործատուն այևս չի կրելու պարտականություն` արհեստակցական միության աշխատանքների կազմակերպման և կատարման համար արհեստակցական միությանն անհրաժեշտ պայմաններ տրամադրելու համար, ինչը գնահատում ենք խիստ խնդրահարույց և առաջարկում ենք Նախագծից հանել 6-րդ հոդվածը։

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

 

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

Դիտումներ՝ 116

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????