Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զրպարտությունը և վիրավորանքը քրեականացնելը անխուսափելիորեն կանդրադառնա մամուլի ազատության վրա

March 15, 2021

Արտահայտվելու ազատության իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Տեղեկատվություն փնտրելու, ստանալու իրավունք | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

Զրպարտությունը և  վիրավորանքը քրեականացնելը անխուսափելիորեն կանդրադառնա մամուլի ազատության վրա, իսկ Նախագծով սահմանված տուգանքի չափերի և ազատազրկման պայմաններում անգամ կասկածի տակ կդրվի զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը և խոսքի ազատությունը։ 

 

ՀՔԱՎ-ը դիրքորոշում է ներկայացրել e-draft.am-ում հանրային քննարկման դրված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ 

 

Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 317հոդվածով․ 

 

«Հոդված 3171. Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը.  

 

1․Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

 

2․Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»: 

 

ՀՔԱՎ-ը գնահատել է Նախագծի համապատասխանությունը՝ համաչափության, իրավական որոշակիության, օրենքի առջև բոլորի հավասարության, հետապնդվող նպատակի իրավաչափության և ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության միջազգային իրավական սկզբունքներին, և դիքորոշում հայտնել, որ Նախագիծը հակասում է վերոնշյալ սկզբունքներին։ 

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Դիրքորոշումը ներկայացված է նաև e-draft.am-ում։ 

Դիտումներ՝ 525

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????