Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ իրավապահ մարմիններն արձագանքել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հրապարակմանը. hանցագործության կատարած անձը բերման է ենթարկվել

October 24, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ

2019 թ. հոկտեմբերի 15-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել  էր «Ակնհայտ ապացույցներ պարունակող քրեական գործով վարույթը Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Հ. Գասպարյանը կասեցրել է» վերնագրով հոդվածը, որում անդրադարձ էր արվել տուժող Է. Մ-ի հետ տեղի ունեցած միջադեպի մանրամասներին: Հիշեցնենք՝ Է. Մ.-ի՝ գրասենյակ դիմելու առիթը իրավապահ մարմիններին անգործությունն էր, որ նրանք ցուցաբերել էին 2019 թվականի հունիսի 27-ին` Է. Մ.-ի հետ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելիս: Տուժողը նույն օրը նաև հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն

 

2019 թվականի հուլիսի 4-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի (Գողություն՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն),  177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (Գողություն պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Քաղաքացու անձնագիրը կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը), որը 4 օր անց ուղարկվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, կատարվել է նախաքննություն

 

Նախաքննության ընթացքում տուժող Է. Մ.-ը Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Հ. Գասպարյանին էր ներկայացրել բանկոմատի տեսագրությունները, որոնցում հստակ երևում է դրամապանակն ու բանկային քարտերը գողացած տղամարդու դեմքը։ Կանխիկացման տեսագրություններն ու հանցագործություն կատարած անձի արտաքին  տվյալներն ունենալով հանդերձ՝ կայացվել էր քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշում: 

 

Ոստիկանության անգործության ու քննիչ Հ. Գասպարյանի  ոչ պատշաճ գործելաոճի հարցով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ ոստիկանապետ Վ. Օսիպյանին: 

 

Օրերս ՀՀ քննչական կոմիտեն արձագանքել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հրապարակմանը և տեղեկացրել, որ բանկոմատի տեսագրություններում երևացող տղամարդը բերման է ենթարկվել: Նախաքննությունը շարունակվում է: 

 

Դիտումներ՝ 1154

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????