Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ն առաջարկում է քրեական օրենսգրքում ոչ գույքային էական վնասի ձևակերպումը հստակեցնել

December 19, 2022

Հրապարակումներ | Նորություններ

ՀՀ վերաբերյալ Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 2018 թվականի գնահատման շրջանակներում առաջարկվել է ապահովել, որ «էական վնասը»՝ որպես լիազորության չարաշահման հանցանքի տարր, համապատասխանի իրավական որոշակիության պահանջներին: Այս առաջարկությունը ՀՀ-ն դեռևս չի կատարել՝ չնայած ներկայացնելուց հետո օրենսդրական փոփոխություններ են կատարվել։ 

 

Օրենսդրական ոչ հստակ ձեւակերպման եւ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվող հանցակազմերի պարագայում էական վնասը բնութագրելիս խնդիրներ են առաջանում՝ ազդելով քննության ողջ ընթացքի վրա։

 

2022 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգիրքը առանձին հանցակազմերի առնչությամբ որոշակիացրել է էական վնասի բնութագիրը։ Ինչպես օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածը, որը նախատեսում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, գույքային վնասի դեպքում էական է համարվում խոշոր չափերի գույքային վնասը։

 

Իսկ Քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածը հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը սահմանելիս խոշոր չափ է համարում 5 միլիոն դրամը չգերազանցող գումարը, առանձնապես խոշոր չափ՝ 5 միլիոն դրամը։  

 

Ակնհայտ է, սակայն, որ էական վնասը կարող է լինել ինչպես գույքային, այնպես էլ ոչ գույքային։ Իսկ ոչ գույքային վնասի պարագայում էական վնասի հասկացությունը մնում է անորոշ եւ տարատեսակ մեկնաբանություններ ստանում։ 

 

Ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով էական վնասի առկայությունը դիտարկվում է ոչ միայն իրավունքի իրավական տեսանկյունից խախտմամբ, այլև դրա խստությամբ։ Որի համար էական նշանակություն ունի նաև տուժողի ընկալումը։

 

Այնպես որ անհրաժեշտ է որոշակիացնել, թե էական վնասի բնութագրման համար որ գործոններն են ազդում, հատկապես պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների պարագայում։ 

 

Ինչքան էլ դա բացարձակ հստակ ցուցիչներ ու հատկանիշներ չի կարող ունենալ, այնուամենայնիվ կարևոր է օրենսդրությամբ արձանագրել կողմնորոշիչ հատկանիշներ ու հանգամանքներ, որոնք հնարավորինս օբյեկտիվ ու թիրախային կդարձնեն էական վնասի բնութագրումը պրակտիկայում։

 

ՀՔԱՎ-ը այս կարևորագույն խնդրի լուծումը տեսնում է օրենսդրական փոփոխության միջոցով։ Մինչև վերջնական փոփոխության տեքստի կազմումը՝ նախատեսում ենք հանդիպումներ ունենալ ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ արդարարդատության նախարարության, ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և հակակոռուպցիոն կոմիտեի հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն պետական մարմինների կարծիքները, որի արդյունքում կմշակվի առաջարկների վերջնական փաթեթը։ 

Դիտումներ՝ 183

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????