Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Նախարարների կոմիտեն ՀՀ Կառավարությանն առաջարկել է տեղեկատվություն ներկայացրել անազատության մեջ պահվող անձանց պատշաճ բժշկական օգնության մատչելիության վերաբերյալ

July 6, 2021

Գործունեություն | Մարդու իրավունքների Եվրոպական դատարան | ՄԻԵԴ-ի՝ ՀՀ վերաբերյալ վճիռների կատարման այլընտրանքային տեղեկատվություն | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

Անազատության մեջ պահվող անձանց պատշաճ բժշկական օգնության մատչելիության վերաբերյալ գործի համատեքստում Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն արձանագրել է մի շարք խնդիրներ և առաջարկներ արել ՀՀ Կառավարությանը։ Այս գործով վճռի կատարման ընթացքի վերաբերյալ ՀՔԱՎ-ը Կոմիտեին այլընտրանքային տեղեկատվություն էր տրամադրել դեռևս 2020 թ․ սեպտեմբերին։

 

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն 2021 թվականի հունիսին Աշոտ Հարությունյանն՝ ընդդեմ ՀՀ-ի գործով վճռի կատարման վերահսկողության շրջանակներում արձանագրել է բանտային առողջապահական համակարգի ընթացիկ բարեփոխումները, մասնավորապես` Քրեակատարողական բժշկության կենտրոնի գործարկումը և դրա անձնակազմի և գործառնական կարիքները բավարարելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, և հորդորել է իշխանություններին շարունակել իրենց ջանքերը՝ Կենտրոնի արդյունավետ գործունեությունն ապահովելու ուղղությամբ, այդ թվում` համապատասխան աշխատանքային պայմանների լիարժեք ապահովման, սարքավորումների տրամադրման և համարժեք մարդկային ռեսուրսների և մասնագիտական զարգացման քաղաքականության իրականացման միջոցով։ Նախարարների կոմիտեն ընդգծել է, որ համապատասխան դեղամիջոցների հասանելիությունը շարունակում է մնալ բանտային առողջապահական համակարգի մշտական մարտահրավերներից մեկը, և իշխանություններին առաջարկել է Կոմիտեին տեղեկացնել դեղերի մատակարարման բարելավման նոր մեխանիզմի ներդրման առաջընթացի և դրա աշխատանքի գործնական հետևանքների մասին։ 

 

Կոմիտեն ողջունել է ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունները, որոնք, մասնավորապես, ուղղված են քրեակատարողական բժշկական օգնության` քաղաքացիականին մոտեցնելուն, ինչպես նաև կալանավորվածներին քաղաքացիական բժշկական հաստատություններ տեղափոխելու քաղաքականության և ընթացակարգերի կատարելագործմանը։ Կոմիտեն դիմել է իշխանություններին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն մասնագիտացված բժշկական հաստատություններ տեղափոխելու հետաձգումների նվազեցման կամ մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու հնարավորության վրա այդ միջոցառումների իրական ազդեցության, ինչպես նաև կալանավորվածների նախնական բժշկական զննման, կանոնավոր և համապարփակ բժշկական հետազոտությունների ընթացիկ պրակտիկայի վերաբերյալ:

 

Կոմիտեն ընդգծել է կալանավորվածներին պատշաճ բժշկական օգնության մատչելիության վերաբերյալ բողոքների համար իրական և արդյունավետ փոխհատուցում տրամադրելու կարևորությունը` կոչ անելով իշխանություններին մանրամասն տեղեկատվություն տրամադրել ներկայումս առկա միջոցները վերանայելու համար փոփոխությունների նախագծի բովանդակության վերաբերյալ և Կոմիտեին տեղեկացնել դրանց ընդունման ժամանակացույցի մասին: Պետք է պարզաբանվի, թե ինչպես է գործելու կանխարգելիչ միջոցը, ներառյալ, թե որ դեպքերում և ում կողմից կարող են ձեռնարկվել ուղղակի փոխհատուցման միջոցներ. ակնկալվում է, որ իշխանությունները նաև լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեն Կոնվենցիայով նախատեսված փոխհատուցման միջոց կիրառելու վերաբերյալ։ 

 

Կոմիտեն իշխանություններին առաջարկել է մինչև 2022 թվականի մարտի 31-ը թարմացված տեղեկատվություն տրամադրել անազատության մեջ պահվող բոլոր անձանց պատշաճ բժշկական օգնության մատչելիության ապահովման ուղղությամբ չլուծված հարցերի վերաբերյալ: 

 

ՀՔԱՎ-ը 2020 թ․ սեպտեմբերի 21-ին այս վճռի կատարման ընթացքի վերաբերյալ այլընտրանքային տեղեկատվություն է տրամադրել Կոմիտեին։ ՀՔԱՎ-ը արաձանագրել է, որ ի թիվս այլնի, առկա է խնդիր՝ ՔԿՀ-ից հիվանդների արագ տեղափոխման, Կենտրոնի բժշկական անձնակազմի  համալրման և, մասնավորապես, առկա թափուր աշխատատեղերի լրացման, Կենտրոնի ստորաբաժանումները անհրաժեշտ բժշկական և լաբորատոր սարքավորումներով, գործիքներով ապահովելու։ 

Դիտումներ՝ 335

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????