Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

2021 թ․ նոյեմբերի 14-ին Հայաստանի 5 համայնքներում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ

2021 թ․ նոյեմբերի 14-ին Հայաստանի 5 համայնքներում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ։ Դրանցից Կոտայքի մարզի Արզնի և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում ընտրությունները կայանալու են մեծամասնական, իսկ Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան և Տավուշի մարզի Իջևան համայքներում՝ համամասնական ընտրակարգով։

 

  • Համամասնական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունը պետք է ներկայացնի տվյալ համայնքի ավագանու անդամների թվի առնվազն 1/3-ի թվով թեկնածու։

  • Յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չի կարող գերազանցել 70%-ը։

  • Բազմաբնակավայր համայնքներում կուսակցությունը պետք է ներկայացնի թեկնածուներ համայնքների առնվազն կեսից։

 

Քանի՞ անդամից է բաղկացած լինելու ավագանին, նվազագույնը քանի՞ թեկնածու պիտի առաջադրի կուսակցությունը, քանի՞ բնակավայր պիտի ներկայացնի և ո՞րն է նույն սեռի թեկնածուների առավելագույն հնարավոր թիվը: Այս ամենի մասին թվերով՝ ստորև:

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր