Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Ընտրական վարքը. 2018թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետահայաց հետազոտություն

2018թ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կայացումն առանձնահատուկ քաղաքական իրադարձություն էր. իբրև ժողովրդական հեղափոխության ինստիտուցիոնալ հանգրվան։ Դրա առանցքային նպատակներից էին ազատ և արդար ընտրական ինստիտուտի կայացումը, վերջինիս հանդեպ հանրային վստահության բարձրացումը և ընտրությունների միջոցով լեգիտիմ խորհրդարանի ձևավորումը: 

 

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտորդությունն իրականացնող թե՛ տեղի, թե՛ միջազգային առաքելությունները, այդ թվում «Անկախ դիտորդ» դաշինքը, իրապես դրական գնահատականներ են տվել դրանց՝ ընդգծելով քաղաքացիների ազատ կամարտահայտումը և ընդհանուր առմամբ՝ ընտրությունների լեգիտիմ բնույթը։

 

2018թ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակից կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների քարոզարշավի հետահայաց գնահատականների և քարոզարշավի՝ հանրային ընկալման հետազոտությունները նախաձեռնվել են խորապես ըմբռնելու այդ առանձնահատուկ քաղաքական իրադարձությունը մի կողմից քաղաքական գործիչների ընկալման մակարդակում, իսկ մյուս կողմից՝ հանրային կարծիքի մակարդակում՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում քաղաքական մրցապայքարի մշակույթի զարգացմանն ու մասնակցության արդյունավետության բարձրացմանը: 

 

Հետազոտության նպատակն է մեկնարկային տեղեկատվություն տրամադրել քաղաքական գործընթացներում քաղաքական գործիչների և ընտրողների ընտրական վարքի՝ մասնակցության ձևերի, շարժառիթների և նախապատվությունների վերաբերյալ՝ ապագա ընտրական գործընթացներում տարբեր գործոնների սպեկտրի դիտարկման և գնահատման, ինչպես նաև ընտրողների և կուսակցությունների փոխադարձ ակնկալիքների հստակեցման ու կարծիքները լսելի դարձնելու համար։ Հաշվի առնելով, որ սույն երկբաղադրիչ հետազոտությունը դիտարկում է փաստացի առաջին չվիճարկվող ընտրությունները՝ հավակնոտ կլիներ կարծել, թե այն կարող է սպառիչ տեղեկատվություն տրամադրել ընտրական վարքի վրա ազդող գործոնների և այդ վարքի դրսևորման ձևերի վերաբերյալ։ Միաժամանակ 2018թ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել աննախադեպ իրադարձությունների արդյունքում, ինչն ինքնին նշանակում է, որ հետազոտության վերհանած գործոնններին անհրաժեշտ է մոտենալ որոշակի վերապահումով և չակնկալել նրանց նույնական ազդեցությունը հերթական ընտրությունների ժամանակ։ 

 

Զեկույցում արտացոլված գիտելիքը և քննական վերլուծությունը նախ և առաջ հասցեագրված են հայաստանյան կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին և անհատ քաղաքական գործիչներին, բայց և այնպես կարող են դիտարժան լինել հայաստանյան քաղաքական գործընթացներով հետաքրքրված յուրաքանչյուրի համար։ Զեկույցն ամփոփում է 2018թ նոյեմբեր-դեկտեմբերին նախընտրական քարոզչության ընթացքում կատարված դիտարկումների ու հարցազրույցների, 2019թ մայիս – հունիս ամիսներին ԱԺ արտահերթ ընտրությունների թեկնածուների հետ իրականացված խորքային հարցազրույցների և ընտրողների շրջանում կատարված քանակական հետազոտության արդյունքները։

 

Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

 

Ուսումնասիրությունն իրականացվել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի անդամ եւ գործընկեր կազմակերպությունների կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման եւ մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակներում։

#Elections4All

Սույն հրապարակումը թողարկվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Սույն հրատարակության բովանդակության համար պատասխանատու է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը եւ այն պարտադիր չէ, որ արտացոլի Եվրոպական միության տեսակետները:

 

Snap parliamentary elections of 2018 were a special political event as the institutional hub of the democratic revolution. Among its core goals were establishment of the institute of free and fair elections, increase of public trust in it, and formation of a legitimate parliament through elections. 

 

Both local and international missions observing the snap parliamentary elections, including the Independent Observer alliance,  gave positive assessments to  the elections, emphasizing the free expression of citizens’ will, and the legitimate nature of the elections in general.

 

Retrospective assessments of campaigns of parties and alliances of parties participating in 2018 snap parliamentary elections and studies of public perception of the campaign were initiated to probe into that special political event at the level of perception of politicians on the one hand, and at the level of public opinion on the other hand, aiming to develop the culture of political competition in Armenia and increase effectiveness of participation. 

 

The aim of the study is to provide baseline data regarding the behavior of politicians and voters in political processes, i.e., participation forms, motives and preferences, in order to observe and assess the spectrum of various factors during future electoral processes, as well as to clarify mutual expectations of voters and parties, and to make their opinions heard. Since this two-component study looks at actually the first unchallenged elections, it would be presumptuous to think that it can provide exhaustive information on the factors that influence electoral behavior and the ways this behavior is manifested. At the same time, snap elections of 9 December 2018 took place as a result of unprecedented events, which means that  it is necessary to consider the factors identified by the study with a certain reservation and not to expect a similar influence during the next elections. 

 

The knowledge and analysis reflected in the report are primarily addressed to Armenian parties, alliances of parties, and individual politicians, but can also be of interest to anyone interested in Armenian political processes. The report sums up the results of the observations and interviews made during the electoral campaign in November-December 2018, in-depth interviews with candidates of NA snap elections during May-June 2019, and quantitative research conducted among voters.

 

The report is available here in Armenian.  

 

This study was carried out by Independent Observer Alliance member and partner organizations in the frame of the project “Electoral Preparation and Monitoring by Civil Society Organizations in Armenia: Elections4All”.


#Elections4All


This publication was made with the financial support of the European Union. Responsibility for the contents of this publication lies with the Independent Observer public alliance and it does not necessarily reflect the views of the European Union. 

[:]

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր