Law Enforcement Practice Analysis | Rights | Right to Freedom from Torture
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող Մարիամ Անտոնյանը «Խոշտանգումներից, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության վիճակը Հայաստանում» համաժողովի ընթացքում ներկայացրել է խոշտանգման կանխարգելման ինստիտուցիոնալ և օրենսդրական խնդիրները։
Հայաստանի Հանրապետությունն իրավական պարտավորություն ունի կանխելու խոշտանգումները և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը՝ համաձայն ստանձնած միջազգային պարտավորությունների։
«Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի 1984 թվականի կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասը պարտավորեցնում է յուրաքանչյուր մասնակից պետության ձեռնարկել օրենսդրական, վարչական, դատական կամ այլ արդյունավետ միջոցներ՝ իր իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում խոշտանգումների դեպքերը կանխելու համար։
Ինչպես բացատրել է Խոշտանգումների դեմ կոմիտեն (Կոմիտե) իր թիվ 2 ընդհանուր բնույթի մեկնաբանությունում` «Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունը պարտավորեցնում է յուրաքանչյուր մասնակից պետության ձեռնարկել խոշտանգումների արգելքը ուժեղացնող գործողություններ»:
Չնայած խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման պարտավորության հիմքում ընկած է խոշտանգումների արգելքը, այն մնում է հատուկ անկախ պարտավորություն:
Խոշտանգումների կանխարգելման համակարգի էական մասն են կազմում արդյունավետ մշտադիտարկման ինստիտուտները, ներառյալ բողոքների քննության մեխանիզմները։ Կանխարգելիչ աշխատանքներում չպետք է լինի մենաշնորհ։ Կանխարգելումը բազմակողմ և միջառարկայան գործունեություն է։
Կոնվենցիայի 3-ից 15-րդ հոդվածները սահմանում են հատուկ կանխարգելիչ միջոցներ, որոնք մասնակից պետությունները համարել են էական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի կանխարգելման համար, մասնավորապես անձին արգելանքի տակ վերցնելու և ազատությունից զրկելու իրավիճակներում։ Կոմիտեն սակայն ընդգծում է, որ արդյունավետ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու պարտավորությունը չի սահմանափակվում Կոնվենցիայով հատուկ սահմանված պահանջներով, օրինակ, կարևոր է, որ բնակչությունն իրազեկվի խոշտանգումից զերծ մնալու բացարձակ իրավունքի մասին, իրավապահ և այլ մարմինների անձնակազմն անցնի վերապատրաստումներ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերը բացահայտելու և կանխելու նպատակով։
Հայաստանի Հանրապետությունում խոշտանգումների կանխարգելիչ գործողությունների ուժեղմացման համար անհրաժեշտ է կատարել մի շարք ինտիտուցիոնալ և օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես․