Helsinki Citizens' Assembly
Vanadzor

#կոտրելովշղթան․ #բուժում, #կանխարգելում, #վերականգնում բոլորի համար

Կարգախոս, որը մեկ անգամ ևս շեշտադրում է, որ թմրամիջոցներից կախվածությունն առաջին հերթին առողջական խնդիր է։

 2025 թ․ հունիսի 5-ին Հայաստանի կառավարության որոշմամբ հաստատվեց Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը, որի համակարգման պատասխանատուն Ներքին գործերի նախարարությունն է։ Մինչդեռ անձին աջակցելու և վերաինտեգրելու ճանապարհը պետք է առաջնորդեն դրա անմիջական պատասխանատու՝ Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունները։

 Սա ամենևին չի նշանակում չպայքարել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։ Կարևոր է համալիր ու հետևողական քաղաքականություն մշակել և իրականացնել թմրամիջոցների ապօրինի առքուվաճառքի, մատակարարման ու կազմակերպված հանցավոր ցանցերի դեմ պայքարի նպատակով։

Հաշվի առնելով թմրամիջոցների տարածմամբ զբաղվող օրեցօր ավելացող սոցիալական ալիքների թիվը, խիստ կարևոր է աշխատել դրանց պահանջարկի նվազման ուղղությամբ։ Ըստ այդմ, ընդգծում ենք թմրամիջոցների գործածման հետևանքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման կարևորությունը հանրության և հատկապես #դեռահասների#երիտասարդների շրջանում՝ ոչ միայն և իրավական, այլ առողջական և սոցիալական հետևանքների շեշտադրմամբ։

Կազմակերպությունը ևս մեկ անգամ ընդգծում է`

  • Իրավապահ մարմինների, այդ թվում՝ ոստիկանության, գործառույթը թմրամիջոցի շրջանառության, վաճառքի և մատակարարման դեմ համակարգված պայքարում
  • Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների գործառույթը թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց բուժմանն ու վերականգնմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացման և դրանց շարունակականության ապահովման և հետագա ընդլայնման գործում
  • Կրթական և իրազեկման շարունակական և հետևողական աշխատանքների անհրաժեշտությունը թմրամիջոցների օգտագործման հետևանքների մասին։

Share:

If your rights have been violated:

call +374 77 342268

Similar materials

Reports