Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Հանրային շահի պաշտպանության գործերով հասարակական կազմակերպությունների դատարան դիմելու իրավոււնքի իրացման խնդիրները

November 15, 2024

Activities | Law Enforcement Practice Analysis | Legislative Proposals and Analysis

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հայաստանի Հանրապետությունում հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությանն առնչվող հարցադրումներն այլոց իրավունքների պաշտպանությամբ (actio popularis)  և նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման պահանջով դատարան դիմելու իրավունքի տեսանկյունից շարունակում են մնալ չլուծված՝ չնայած այն հանգամանքին, որ դեռևս  2010 թվականին ՀՀ սահմանադրական դատարանի կողմից նախանշվել են հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտության ընդլայնման ուղղությունները, իսկ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման իրավունքը նաև հասարակական կազմակերպություններին վերապահելու 2018-2019թթ պետության նախաձեռնությունը այդպես էլ մնաց անկատար՝ ոչ պատշաճ հիմնավորմամբ։

 

Դեռևս 2020 թ․-ին Կազմակերպությունը հրապարակել է հանրային շահի պաշտպանության և հանրային նշանակության հարցերով հասարակական կազմակերպությունների՝ դատարան դիմելու իրավունքի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրություն և ներկայացրել առաջարկություններ։ Ուսումնասիրության արդյունքներով՝ այլոց իրավունքների պաշտպանությամբ դատարան դիմելու իրավունքի ինստիտուտը եվրոպական երկրներում գործում է լայն ծավալով և իրավունքի պաշտպանության տարբեր ոլորտներում։

 

Չնայած իրավասու պետական մարմիններին ներկայացված առաջարկություններն այդպես էլ չընդունվեցին, Կազմակերպությունը կարևորում է ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցության արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրում actio popularis ինստիտուտի ներդնման ուղղությամբ կատարված քայլերը։ Մասնավորապես, նախատեսվում է  հասարակական կազմակերպությունների համար սահմանել դատարան դիմելու իրավունք հանրային նշանակության, կարևորության հարցերով, այդ թվում` ինչպես վարչական, այնպես էլ քրեական վարույթներով` հաշվի առնելով actio popularis սկզբունքը։

 

Սույն ուսումնասիրությամբ Կազմակերպությունը անդրադարձ է կատարում նաև հասարակական կազմակերպությունների կողմից նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը դատարանում վիճարկելու իրավունքի բացակայության խնդրին։

 

 Այսպիսով, Կազմակերպությունը առաջարկում է ՀՀ արդարադատության նախարությանը և ՀՀ Ազգային ժողովին փոփոխել օրենսդրությունը՝ նախատեսելով, որ

 

  • «հասարակական կազմակերպությունն իր շահառուների օրինական շահերը դատարանում ներկայացնում է հանրային շահի պաշտպանության հարցերով։ Հանրային շահը կարող է հետապնդել հետևյալ նպատակները՝ 1) հանրային առողջության և անվտանգության ապահովումը, 2) հանրային սեփականության պաշտպանությունը, 3) պատմության և մշակութային արժեքների կամ հուշարձանների, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծումը կամ պահպանության ապահովումը, 4) կրթության, առողջության, սպորտի, ինչպես նաև գիտության կամ մշակույթի զարգացման ապահովումը, 5) առավել խոցելի (ռիսկային) խմբերի, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը, 6) ձերբակալված, կալանավորված, ինչպես նաև ազատազրկման դատապարտված անձանց իրավունքների պաշտպանությունը՝ պահման պայմանների հարցերով, 7) անձնական տվյալների պաշտպանությունը, 8) խտրականության բացառումը, 9) Տեղեկատվության ազատության պաշտպանությունը, 10)Հանրային շահի պաշտպանության այլ ոլորտներ։

  • Հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն վիճարկելու նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը ՀՀ վարչական դատարանում։

 

Ուսումնասիրությունը ԱՅՍՏԵՂ։

views: 8

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color