Activities | Electoral Process | News
2024թ․-ի հոկտեմբերի 24-ին Հելսինկյան քաղաքացիակ ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Իրազեկ քաղաքացիների միավորումը «Անկախ դիտորդ»-ի շրջանակներում հանդիպում են ունեցել Վրաստանի կենտրոնական ընտրական վարչակազմի հետ։ ՀՔԱՎ գրասենյակից հանդիպմանը մասնակցել են Ծրագրերի համակարգող Վարդինե Գրիգորյանը և Ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման բաժնի համակարգող Անտոն Իվչենկոն։
Հանդիպման ընթացքում Դիտորդական առաքելության ներկայացուցիչներին ընթացող ընտրական գործընթացների մասին տեղեկություններ են տրամադրել Գիորգի Շարաբիձեն, Իրավաբանական բաժնի ղեկավար Գիորգի Սանթուրիանին և Ռազմավարական պլանավորման և հաշվառման վարչության պետը ևՎրաստանի կենտրոնական ընտրական վարչակազմի էթնիկ փոքրամասնությունների խմբի ղեկավար Սոֆիա Սիչինավան։
Ինչպես տեղեկացրել էինք «Անկախ դիտորդ»-ը դիտորդական առաքելություն է իրականացնելու հոկտեմբերի 26-ին կայանալիք Վրաստանի խորհրդարանական ընտրություններում: