Helsinki Citizen
Assembly of Vanadzor
office

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն. Բիզնես և մարդու իրավունքներ

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը սահմանվում է որպես ընկերությանն առնչվող տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիրներին վերաբերող բիզնես գործառույթ, որի նպատակն է այդ խնդիրների համար գտնել այնպիսի լուծումներ, որոնք շահավետ կլինեն և՛ ընկերության, և՛ հասարակության, և՛ պետության համար։ Այդ լուծումներն ուղղակիորեն առնչվում են նաև աշխատանքային իրավունքներին և պայմաններին և այդքանով խիստ էական են այս փաստաթղթի համատեքստում։

 

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն առաջին հերթին ուղղված է ընկերության կայունության ապահովմանը և ունի 2 բաղադրիչ․

1․ Ընկերության գործունեությունից բխող բնապահպանական և սոցիալ-տնտեսական խնդիրների նվազեցում, ընդհուպ դրանց վերացում։ Այսինքն ընկերության բացասական ազդեցության նվազեցում։ 

2․ Ընկերությունից անկախ, սակայն նրա գործունեությանն առնչվող ու դրա վրա ազդեցություն ունեցող խնդիրների լուծումների մշակում։ 

 

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն կարող է լինել, օրինակ, ներառական ու ֆիզիկապես մատչելի միջավայրի ստեղծումը, որը հնարավորություն է տալիս ոչ միայն դարձնել ծառայությունները տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար մատչելի, այլ նաև ներգրավել նրանց որպես աշխատողներ։

 

Ինչ է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և ինչպես այն կարող է դրսևորվել՝ ԱՅՍՏԵՂ։

 

 

Share:

If your rights have been violated:

call us +374 77 042268

Similar materials

Reports

Similar materials