Helsinki Citizen
Assembly of Vanadzor
office

Հաճախ տրվող հարցեր՝ աշխատանքային իրավունքների մասին

ℹ️«Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում իրավախորհրդատվություն տրամադրելիս վեր ենք հանում աշխատանքային իրավունքների խախտումներ, որոնք բավականին տարածված են։

Սկսում ենք ներկայացնել հաճախ տրվող հարցերը և դրանց պատասխանները։

❓Ո՞ր պահից եք համարվում աշխատող։

Աշխատող է համարվում 16 տարին լրացած (առանձին ոլորտների համար՝ 14) գործունակ քաղաքացին, որը աշխատանքային գրավոր պայմանագրի կամ հրամանի հիման վրա գործատուի համար կատարում է որոշակի վճարովի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:

????14-16 տարեկան անձինք աշխատող կարող են համարվել ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում։

❓Աշխատանքային ինչպիսի՞ ոլորտներում կարող են ներգրավվել մինչև 14 տարեկան անձինք:

Մինչև 14 տարեկան անձինք ծնողի (խնամակալի, որդեգրողի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի) գրավոր համաձայնության դեպքում կարող են աշխատել կինեմատոգրաֆիայի, մարզական, թատերական և համերգային կազմակերպություններում, կրկեսում, հեռուստատեսությունում և ռադիոյում` ներգրավվելով ստեղծագործական աշխատանքում, եթե այդ աշխատանքը չի վնասում նրանց առողջությունն ու բարոյականությունը և չի խոչընդոտում նրանց կրթությունն ու անվտանգությունը։

❓Ի՞նչ փաստաթղթեր են կազմվում աշխատանքի ընդունելիս։

????Աշխատանքի ընդունելիս գործատուն պարտավոր է ընդունել հրաման կամ կնքել աշխատանքային պայմանագիր՝ երկու օրինակից` կողմերի ստորագրությամբ: ????Մինչև 14 տարեկան աշխատողների դեպքում կազմվում է ծնողի/խնամակալի/որդեգրողի կամ հոգաբաձուի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ։ ????Պայմանագրի մեկ օրինակը գործատուն պարտավոր է տրամադրել աշխատողին, իսկ մինչև 14 տարեկանների դեպքում՝ ծնողին/խնամակալին։

????Պայմանագիրը կարող է կնքվել նաև էլեկտրոնային ստորագրությունների միջոցով և համապատասխանաբար՝ դրա օրինակը փոխանցվել էլեկտրոնային եղանակով։

❓Ինչպիսի՞ աշխատանքներում կարող են ներգրավվել 14-16 տարեկան անձինք։
????14-16 տարեկան անձինք կարող են ներգրավվել միայն ժամանակավոր աշխատանքներում՝ ծնողի (հոգաբարձու, որդեգրող) գրավոր համաձայնությամբ, եթե այդ աշխատանքը չի վնասում նրանց առողջությունն ու բարոյականությունը և չի խոչընդոտում նրանց կրթությունն ու անվտանգությունը։

❓Աշխատանքի չընդունելու ո՞ր պատճառաբանություններն են արգելված օրենքով
????Գործնական հատկանիշների և մասնագիտական պատրաստվածության ու որակավորման հետ չկապված ցանկացած այլ պատճառաբանությամբ աշխատանքի չընդունելն արգելված է։

#DWN_FAQ

Share:

If your rights have been violated:

call us +374 77 042268

Similar materials

Reports

Similar materials