Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի և դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի մասին

February 5, 2021

Joint | Announcements | Legislative Proposals | Legislative Proposals and Analysis

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և փաստաբան Կարեն Թումանյանը համատեղ կարծիք են ներկայացրել՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի որոշ իրավակարգավորումների վերաբերյալ։

 

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմավորումը, դրա գործառույթները, ենթակա մարմինները, ինչպես նաև ենթակա մարմինների գործունեությունը կանոնակարգող իրավակարգավորումները։

 

Գտնում ենք, որ փոփոխությունները բխում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի թիվ 638-Լ որոշմամբ հաստատված Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունից, բացառությամբ ոստիկանության զորքերի մասին օրենքում փոփոխությունից։ Ռազմավարությամբ նախատեսվում է օրենքը ուժը կորցրած ճանաչել, ոստիկանությունն ապառազմականացնել, սակայն ստացվում է, որ նույն կառուցվածքը և մոտեցումը պահպանվում է:

 

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է, որ ձերբակալված անձն իրավունք ունի տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է խոչընդոտել հանցագործության կանխմանը կամ խափանմանը կամ հանգեցնել ապացույցների ոչնչացման կամ վնասման, ինչպես նաև վտանգի տակ դնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը»: Սակայն ազգային անվտանգության հետ կապված սահմանափակում նախատեսված չէ գործող քրեական դատավարության օրենսգրքով և ՀՀ Սահմանադրությամբ։ Հատկանշական է նաև, որ Նախագծով սահմանված չեն իրավունքի սահմանափակման իրավաչափ հիմքերի առկայության դեպքում՝ այս իրավունքի իրականացման հետաձգման առավելագույն ժամկետները։

 

Այլ դիտարկումներ՝ ԱՅՍՏԵՂ

views: 107

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color