Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Միքայելյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել

September 26, 2024

Activities | Legal Support | Legal Support | Success stories | European Court of Human Rights | Strategic Trials

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 2․000 եվրո։ Դատարանը գտնում է, որ Հայաստանի ներպետական դատարանները չեն ունեցել համապատասխան և բավարար պատճառներ Միքայելյանին կալանքի տակ պահելու համար։

 

 

 

2016թ․-ին Սասնա ծռեր խմբավորման կողմից զինված ապստամբությանը հաջորդեցին ցույցեր, երթեր և հավաքներ Երևան քաղաքի մի շարք փողոցներում։ Գագիկ Միքայելյանը, ով այդ ժամանակ աշխատում էր Երևանի դպրոցներից մեկում որպես ուսուցիչ, հազարավոր անձանց նման իրացրել է հավաքներին մասնակցելու իր իրավունքը։ Հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցերի կողմից Գ․ Միաքայելյանը ձերբակալվել է և տարվել ոստիկանության բաժանմունք։ Ապա վերջինիս մեղադրանք է առաջադրվել այդ ժամանակ ցույցերը և ցացարարներին ցրելու նպատակով կիրառվող հայտնի «զանգվածային անկարգություններին մասնակցելը» հանցակազմով։ 

 

2016թ-ից ՀՔԱՎ գրասենյակի  փաստաբան Անի Չատինյանը ստանձնել է  Միքայելյանի իրավունքների պաշտպանությունը։ Իրավունքների պաշտպանությունը ներառել է ինչպե՛ս մեղադրանքի շուրջ Միքայելյանին պաշտպանելը ներպետական դատարաններում, այնպե՛ս էլ կալանավորման իրավաչափությունը վիճարկելը և՛ ներպետական դատարաններում, և՛ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում։  ՄԻԵԴ-ը վերահաստատել է, որ ըստ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի հաստատված նախադեպային իրավունքի, կալանավորման օրինականությունը հիմնավորող պայմանն այն է, որ ձերբակալված անձի նկատմամբ առկա լինի հանցագործության կատարման ողջամիտ կասկած, սակայն որոշակի ժամանակահատված անց այն այլևս բավարար չէ: Նման դեպքերում Դատարանը պետք է պարզի, թե արդյոք դատական մարմինների կողմից ներկայացված այլ հիմքերը շարունակում էին արդարացնել ազատությունից զրկելը: Երբ նման հիմքերը «համապատասխան» և «բավարար» են, Դատարանը նաև պետք է պարզի, թե արդյոք պետական մարմինները «հատուկ ջանասիրություն» են ցուցաբերել դատական վարույթների ընթացքում: ՄԻԵԴ-ը նաև արձանագրել է, որ կալանքի ցանկացած ժամկետի հիմնավորումը, որքան էլ որ կարճ լինի, պետք է հիմնավոր կերպով ապացուցվի պետական մարմինների կողմից: Որոշելիս՝ արդյոք անձը պետք է ազատ արձակվի կամ մնա կալանքի տակ, պետական մարմինները պարտավոր են դիտարկել նաև այլընտրանքային միջոցառումներ՝ ապահովելու տվյալ անձի ներկայությունը դատարանում: Դատական ​​ծառայողի՝ կալանավորման համար «համապատասխան» և «բավարար» պատճառաբանելու պահանջը, ի լրումն ողջամիտ կասկածի, կիրառվում է արդեն իսկ կալանավորումը նշանակելու մասին առաջին որոշման ժամանակ, այսինքն՝ «անմիջապես» ձերբակալությունից հետո։ Հետևաբար, ՀՔԱՎ բողոքը ընդունելի է և բացահայտում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում:

 

2024թ-ի սեպտեմբերի 26-ին ՄԻԵԴ-ը Միքայելյանն ընդդեմ ՀՀ -ի որոշում է հրապարակել, որով արձանագրել է՝ Հայաստանի ներպետական դատարանները չեն ունեցել համապատասխան և բավարար պատճառներ Միքայելյանին կալանքի տակ պահելու համար և փոխհատուցում է սահմանել 2․000 եվրո։

 

Չատինյանը նշում է, որ Հայաստանի Հանրապետության դեմ ինչպես կոնվենցիայով նախատեսված մնացած հիմնարար իրավունքների խախտումների գործերը, այնպես էլ 5-րդ հոդվածի խախտման փաստը ճանաչելու տեսանկյունից շատ կարևոր է նմանատիպ վճիռների հայտարարությունը, քանի որ ՀՀ-ում մշտապես որպես խափանման միջոց ընտրվում է կալանավորումը և հատկապես ցույցերի, երթերի, խաղաղ հավաքների ընթացքում կիրառվում է որպես պատժիչ միջոց։ 

views: 74

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color