Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ԿԱՐԾԻՔ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ

April 30, 2025

Publications | Legislative Proposals and Analysis

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել են «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծեր)։ Նախագծերը 2025 թվականի հունվարի 22-ին ներկայացվել էին Վենտիկի հանձնաժողովին, որն էլ 2025 թվականի մարտի 19-ին հրապարակեց Նախագծերի վերաբերյալ կարծիքը։ Ի հավելում Վենետիկի հանձանաժողովի դիտարկումների և առաջարկությունների՝ ՀՔԱՎ գրասենյակը Նախագծի հեղինակներին է ներկայացրել հետևյալ առաջարկությունները․

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Նախագծում ներառել փաստացի կրած կորստի և վնասի հետ կապված դրույթներ՝ ներառելով եկամտի միակ կամ հիմնական աղբյուրի կորուստը, ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, ծախսերը, որոնք ծագել են որպես օտարման անմիջական և ողջամիտ արդյունք, տրանսպորտային և գործառնական ծախսերը, տեղափոխման ծախսերը, ձեռնարկատիրական գործունեության ընդհատման ժամանակաշրջանի համար դրամական փոխհատուցումը՝ հարկային հայտարարագրի կամ պաշտոնապես սահմանված նվազագույն աշխատավարձի հիման վրա, այլ կորուստներ կամ վնասներ։

2. Հստակորեն ամրագրել, որ անշարժ գույքը իր մեջ ներառում է նաև սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցները։

3. Սահմանել

3․1․ Գույքը հանրային գերակա շահ կարող է ճանաչվել միայն մեկ անգամ։

3․2․ Օտարման նպատակի իրագործման նկատմամբ պետության վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ և ընթացակարգեր։

4․ Վարչական դատավարության օրենսգրքում նախատեսվող 200․3-րդ հոդվածը սահմանել հետևյալ խմբագրությամբ․ «Սույն գլխով նախատեսված գործերով ֆիզիկական և իրավաբանական անձինք Վարչական դատարան կարող են դիմել գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մասին ծանուցվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում»:

5․ Գույքը ձեռքբերողի կողմից նոտարի կամ դատարանի դեպոզիտ օրենքով նախատեսված գումարի ամբողջական մուտքագրման պարտականություն։

6․ Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարմանն առնչվող քաղաքացիական և վարչական գործերով անձանց իրավունքների պաշտպանությանը ներառել «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածում սահմանված անվճար իրավաբանական օգնություն նախատեսող դեպքերի շարքում։

 

Առաջարկությունների հիմքում դրված ՀՔԱՎ-ի և Վենետիկի հանձնաժողովի դիտարկումներին ու առաջարկություններին կարող եք ծանոթանալ Կարծիքում։

views: 9

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color