Ըստ Պետդեպարտամենտի զեկույցի՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:
ԱՄՆ պետական քարտուղար Էնթոոնի Բլինքենը հրապարակել է արտաքին գերատեսչության կազմած Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության 2020 թվականի զեկույցը:
Այդ ամենամյա փաստաթուղթը Պետական դեպարտամենտն ավանդույթի համաձայն փոխանցում է ԱՄՆ Կոնգրեսին:
Զեկույցի հայաստանյան բաժնում կա անդրադարձ դատական համակարգի և քրեակատարողական հիմնարկների թերություններին, իրավապաշտպանների առաքելությանը, սոցիալական տարբեր խմբերի իրավունքների պաշտպանությանը և, իհարկե, Ղարաբաղյան երկրորդ պատերազմին:
Զեկույցի առանին բաժիններում, ըստ թեմայի, հղումներ կան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի զեկույցներին և տեղեկանքներին։
Այսպես՝ Հայաստանում կյանքի իրավունքին վերաբերող հատվածում անդրադարձ կա զինված ուժերում մահացության դեպքերը ինքնասպանություն որակելու պրակտիկային, զեկույցը հղում է անում ՀՔԱՎ՝ Զինված ուժերում 2020 թ․-ի առաջին կիսամյակում մահացության դեպքերի մասին տեղեկանքին և նշում է, որ ինքնասպանությունների դեպքերը կրկնապատկվել են 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։
Խոշտանգումներից և այլ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակի վերաբերյալ հատվածում էլ զեկույցում հղում կա 2020 թ․-ի մայիսին ՀՔԱՎ հրապարակած՝ արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վիճակին վերաբերող 3-րդ զեկույցին՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի վերաբերյալ։ ՀՔԱՎ զեկույցում նշվում է, որ այս իրավունքի խախտման դեպքերը արտակարգ դրության պայմաններում ավելացել են։
Պետդեպի զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, անհատ իրավապաշտպանների նկատմամբ սպառնալիքներին, ընդհուպ մինչև մահվան սպառնալիքներին։ Նշվում է, որ 2020-ի նոյեմբերի 10-ին հարձակման են ենթարկվել Ազատություն ռադիոկայանի, բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, իսկ նոյեմբերի 13-ին՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նկատմամբ։ Սրան զեկույցն անդրադառնում է այս երևույթները կանխելու Կառավարության գործողությունների համատեքստում և նշում, որ ՀԿ-ների ներկայացուցիչները իրենց պաշտպանելու ուղղությամբ Կառավարության գործողություններ չեն տեսնում։
Զեկույցն անդրադառնում է նաև արտակարգ դրության պայմաններում աշխատանքային իրավունքների վիճակին։ Հղում անելով ՀՔԱՎ զեկույցին՝ նշվում է աշխատանքից անօրինական ազատման և թերվճարումների դեպքերի թիվը արտակարգ դրության պայմաններում աճել է։
Զեկույցի բնօրինակն անգլերենով՝ ԱՅՍՏԵՂ