Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Կարծիք՝ ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին

????ՀՔԱՎ-ը Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների, Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ ՀԿ-ների հետ միասին կարծիք է հրապարակել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 12.08.2022թ.-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից հրապարակված՝ ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին։

 

????Նախագծով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում նախատեսվում են փոփոխություններ և լրացումներ դատավորների կարգապահական պատասխանատվության ինստիտուտի և Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման կարգավորումներում:
 
 
✅Առաջարկում ենք.
 
 
????Նախագիծը հանել շրջանառությունից և շահագրգիռ կողմերի հետ քննարկումների հիման վրա մշակել դատավորների կարգապահական պատասխանատվության հարցի մասին որոշումների բողոքարկման մեխանիզմ, որը կհամապատասխանի ՀՀ Սահմանադրությանը և Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրաիրավական բնույթին և էությանը:
 

????Դատավորների կարգապահական պատասխանատվության հարցի մասին որոշումների բողոքարկման մեխանիզմի ներդրման հարցը քննարկել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության շրջանակներում:

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ