Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) 4-ամյա երեխայի մահվան մեջ մեղադրված բժշկուհին 890.000 ՀՀ դրամի չափով նյութական վնասի փոխհատուցում կտրամադրի տուժող կողմին

September 7, 2017

Activities | Legal Support | Legal Support | Karine Hovhannisyan | Success stories | Publications | News

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թ. դեկտեմբերի 14-ի վճռով 2015 թ. «Արմավիր» ԲԿ-ում մահացած 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան մեջ մեղադրված բժշկուհի Ա. Պետրոսյանը 890.000 ՀՀ դրամ նյութական վնասի փոխհատուցում կտրամադրի տուժող կողմին:

 

Ա. Պետրոսյանը ոչ պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու համար 2016 թ. հունիսի 2-ին դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով 1 տարի 6 ամիս ժամկետով (Վերջինս մեղադրվում էր նաև նույն մարզի բնակիչ 5-ամյա Էրիկի մահվան մեջ): Նա այժմ իր պատիժը կրում է բաց ռեժիմով:

 

Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդ Հակոբ Հովհաննիսյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը երեխայի մահվան պատճառ դարձած բժիշկ Ա. Պետրոսյանից 2.000.000 ՀՀ դրամի չափով նյութական վնասի փոխհատուցում էին պահանջել:

 

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցով նրանք հիմնավորումներ էին ներկայացրել այն մասին, որ 4-ամյա երեխան գտնվել է պետության վերահսկողության ներքո, և տվյալ դեպքում պետությունը պարտավոր էր երաշխավորել նրա կյանքի իրավունքը, որն ամրագրված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:

 

«Արմավիր» ԲԿ բժշկուհի Անահիտ Պետրոսյանի՝ քրեական օրեսնգրքով արգելված արարք կատարելու հետևանքով տուժող կողմը կրել է նյութական վնաս, որը ենթակա է հատուցման ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի իմաստով: Ներկայացված պահանջների մի մասի դեմ պատասխանող կողմի առարկությունները դատարանն արդարացի է համարել և որոշել բժշկուհի Անահիտ Պետրոսյանից հօգուտ Հակոբ Հովհաննիսյանի բռնագանձել 890.000 ՀՀ դրամ: Անահիտ Պետրոսյանը կվճարի նաև բավարարված հայցապահանջի համար վճարման ենթակա 17.800 դրամ պետական տուրքը: Հակոբ Հովհաննիսյանի ներկայացուցիչ Անի Չատինյանը նաև բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայց է ներկայացրել դատարան՝ ՀՀ Կառավարությունից, «Արմավիր» ԲԿ-ից ու Անահիտ Պետրոսյանից պահանջելով 15.000.000 ՀՀ դրամ փոխհատուցում: Հայցը դեռևս վարույթ չի ընդունվել:

 

views: 781

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color