2022 թվականի սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունել է եւ հաջորդ օրը ուժի մեջ է մտել «Վարժական հավաքներ հայտարարելու եւ դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» N 1484-Ն որոշումը, համաձայն որի՝ անհրաժեշտ է համարվել․
-
Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2022 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 22-ը:
-
Վարժական հավաքներին ներգրավել մինչև 3680 քաղաքացու, որոնցից 3310-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 80-ը` ավագ ենթասպայական կազմի, 290-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային, մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:
-
Վարժական հավաքների ապահովման համար, 2022 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 22-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 320 միավոր տրանսպորտային միջոց՝ համաձայն հավելվածի:
-
Սահմանել, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, կնքված պայմանագրի համաձայն մարտական հերթապահության ներգրավման նպատակով:
Վերոնշյալ որոշման ընդունումից հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգեր է ստանում պահեստազորում հաշվառված անձանցից առ այն, որ
-
վարժական հավաքներին ներգրավելու մասին ծանուցագիրը տրամադրվում է քաղաքացիներին նույն օրը զորակոչվելու համար,
-
պահեստազորում հաշվառված անձինք չեն ենթարկվում օրենքով սահմանված բժշկական հետազոտությունների եւ փորձաքննության,
-
ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ստորաբաժանումներում բացակայում են քաղաքացիների կողմից իրենց առողջության վիճակի վերաբերյալ նախկինում ներկայացված փաստաթղթերը,
-
հաշվի չի առնվում պահեստազորում հաշվառված անձանց ընտանեկան դրությունը, ինչը ամրագրված չէ նաեւ օրենքով:
Մինչդեռ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով ՀՀ Կառավարությունը 18.10.2018 թ․-ին կայացված «Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կարգը սահմանելու մասին» թիվ 1174-ն որոշմամբ սահմանում է.
10. Համաձայն վարժական հավաքների անցկացման տարեկան պլանի՝ Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը, համապատասխան վարժական հավաքի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ, տարածքային զինվորական կոմիսարիատներ է ուղարկում կարգագրեր, որոնց հիման վրա պահեստազորայինները կանչվում են վարժական հավաքների։ Վարժական հավաքների կանչվում են զորամասերին կցագրված (նախորոշված) պահեստազորայինները, իսկ չկցագրված պահեստազորայիններից՝ համապատասխան զինվորական հաշվառական մասնագիտություններ (այսուհետ՝ ԶՀՄ) ունեցողները։
13. Այն պահեստազորայինները, որոնք ընտրվել են որպես վարժական հավաքներում պատրաստվելու թեկնածուներ, ծանուցվում են վարժական հավաքի անցկացման օրվանից առնվազն 20 օրացուցային օր առաջ՝ զինվորական հաշվառման տվյալներն ստուգելու և բուժհետազոտում անցկացնելու նպատակով։ Պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել զինվորական ծառայությունից արձակվելուց հետո՝ մեկ տարվանից ոչ շուտ։
14․ Ծանուցման հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած պահեստազորայինն անցնում է բուժհետազոտում, որի արդյունքներով վարժական հավաքի կանչվելու ենթակա ճանաչվելու դեպքում ուղարկվում է վարժական հավաքի անցկացման զորամաս՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով և միջոցներով։
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ` զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու ժամանակ իրականացվում են նրանց առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն: Սույն մասում նշված դեպքերում քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում է առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում»:
Մինչ վերջին որոշումը՝ 2022 թվականի հունիսի 23-ին ընդունվել եւ հաջորդ օրը ուժի մեջ էր մտել «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին » N 941-Ն որոշումը, համաձայն որի՝ անհրաժեշտ է համարվել․
-
Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը:
-
Վարժական հավաքներին ներգրավել մինչև 1444 քաղաքացու, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:
-
Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 134 միավոր տրանսպորտային միջոց՝ համաձայն հավելվածի:
-
Սահմանել, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, կնքված պայմանագրի համաձայն մարտական հերթապահության ներգրավման նպատակով:
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Այնուհետեւ, 2022 թվականի օգոստոսի 24-ին ընդունվել եւ հաջորդ օրը ուժի մեջ էր մտել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» N 1334-Ն որոշումը, համաձայն որի անհրաժեշտ է համարվել․
-
Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:
-
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`
1) ռազմական ունակությունների կատարելագործման.
2) մասնագիտական վերապատրաստման.
3) մասնագիտական պատրաստման.
4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:
-
Վարժական հավաքներին ներգրավել մինչև 318 քաղաքացու, որոնցից 210-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ պետք է .
-ծանուցագիրը տրամադրել քաղաքացիներին օրենքով սահմանված ժամկետներում,
-ապահովել վարժական հավաքներին ներգրավելու համար պահեստազորում հաշվառված անձանց բժշկական հետազոտությունները եւ փորձաքննությունը մինչ վարժական հավաքին ներգրավելու մասին որոշում կայացնելը,
-օրենքով ամրագրել այն անձանց շրջանակը, որոնք ենթակա չեն վարժական հավաքին՝ հաշվի առնելով մասնավորապես՝
-
ընտանեկան պայմանները(անչափահաս երեխա/ներ ունեցող ծնողների զորակոչի դեպքում, նույն ընտանիքից միաժամանակ մեկից ավելի անձանց զորակոչի դեպքում, ընտանիքի միակ կերակրողը հանդիսանալու դեպքում, հաշմանդամություն ունեցող ծնող/ների դեպքում եւ այլն, ինչպես սահմանված է պարտադիր ժամկետային ծառայության զորակոչելու դեպքում),
-
պարզեցնել ամրագրման ենթակա անձանց վերաբերող օրենսդրական կարգավորումները:
Եթե հարցեր ունեք գործընթացի մասին, կամ խախտվել են ձեր իրավունքները, և ունեք իրավաբանական խորհրդատվության կարիք, կապ հաստատեք մեզ հետ հետևյալ կոնտակտներով․
Արմինե Սադիկյան
093339441
asadikyan@hcav.am
[:en]
On 26 September 2022, the Republic of Armenia made a Decree on “Declaring a drill call-up and engaging transport means of bodies with military transport obligations to ensure the drill call-up”, which entered into force the next day.
After the aforementioned decree was issued, persons registered in the reserve have been applying to HCAV, stating that
-
the notice on being involved in the drill call-up is provided for being drafted on the same day,
-
persons registered in the reserve do not undergo medical check-ups and expert examination as prescribed by law,
-
subdivisions of the RA MoD Conscription and Mobilization Service do not have the documents submitted by the citizens previously regarding their health state,
-
the family status of persons registered in the reserve is not taken into account, and it is also not enshrined by law.
While, based on part 6 of Article 59 of the RA Law on “Military service and the status of a serviceman”, on 18.10.2018 the RA Government made decree N 1174-ն “On establishing the procedure of events implemented within the framework of training of the reserve”, which establishes the following,
-
According to the annual plan for conducting drill call-ups, the Military Commissariat of the Republic of Armenia, at least a month before conducting the relevant drill call-up, gives instructions to territorial military commissariats, based on which reservists are drafted for drill call-ups. Reservists enlisted (predetermined) in military units, and those with the relevant military occupational specialty among those not enlisted in military units are drafted for drill call-ups.
-
Reservists chosen as candidates to be trained in drill call-up shall be notified at least 20 calendar days before the drill call-up in order to check military registration data and undergo a medical examination. Reservists can be drafted for drill call-ups no sooner than one year after being released from military service.
-
The reservist who appears in the military commissariat based on the notice undergoes a medical examination, and in case he is recognized fit to be drafted for a drill call-up based on the examination results, he is referred to the military unit where the drill call-up is to take place, with the means and resources of the Ministry of Defense of the Republic of Armenia.
Article 17 of the RA Law on “Military Service and Status of a Serviceman” establishes, “1.When doing military enlistment of citizens, during compulsory military call-up, including mobilization call-up, involving servicemen in contractual military service, and drill call-up, servicemen undergo a check-up of their health state and a medical expert examination. In cases mentioned in this section, citizens’ check-up, expert examination and treatment is implemented as a priority and free of charge in the frame of state-provided medical assistance and service”.
Before the last decree, the decree on “Declaring a drill call-up and engaging transport means of bodies with military transport obligations to ensure the drill call-up” was made on 23 June 2022, and entered into force the next day.
Later, on 24 August 2022, the decree on “Declaring a drill call-up” was issued and entered into force the next day.
HCAV finds it necessary that
-notices be delivered to citizens within the terms set by law,
-medical check-ups and expert examination of persons enlisted in the reserve be provided before making a decision to involve them in drill call-ups,
-the law establish the scope of persons not subject to drill call-up taking into account, in particular,
-
family conditions (in case of drafting parents to undergage child/children, in case of drafting more than one person from the same family, in case of being the sole breadwinner of the family, in case of having a parent/parents with disabilities, etc., as prescribed in case of compulsory-term military service call-up),
-
clarify legislative regulations related to persons subject to enlistment.
In case of questions about the process, or if your rights have been violated and you need legal advice, you can contact us at:
Armine Sadikyan
093339441
asadikyan@hcav.am
[:]