Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ԿԱՐԾԻՔ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

November 28, 2024

Activities | Law Enforcement Practice Analysis | Legislative Proposals and Analysis

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

ՀՔԱՎ գրասենյակը ներկայացնում է կարծիք՝ 30․10․2024 թվականին հանրային քննարկման դրված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի ընդունման վերաբերյալ։

 

Կազմակերպությունն արձանագրել է որոշ խնդիրներ և դիտարկումներ Նախագծով առաջարկվող կարգավորումների վերաբերյալ։

 

Նախագծով առաջարկվում է 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի «Հասարակական կարգի դեմ ոտնձգող վարչական իրավախախտումներ» վերտառությամբ 13-րդ գլուխը լրացնել նոր հոդվածով՝ անհանդուրժողականություն կամ խտրականություն հարուցելը, որը կառաջացնի տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։ Նախագծով ակնկալվում է ատելության խոսքի նվազ ծանրության դրսևորումները, որոնք չեն հատում քրեական օրենսդրությամբ սահմանված շեմը, կարգավորել վարչական իրավական կառուցակարգերի շրջանակներում:

 

Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ Նախագծի ընդունման արդյունքում ատելության խոսքի նվազ ծանրության դրսևորումները, որոնք չեն հատում քրեական օրենսդրությամբ սահմանված շեմը, կկարգավորվեն վարչական իրավական կառուցակարգերի շրջանակներում։

 

ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը վերնագրված է՝
«Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը» ըստ որի` «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը (…):

 

Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում ավելացնել հետևյալ բովանդակությամբ հոդված՝ «Անհանդուրժողականություն կամ խտրականություն հարուցելը» ըստ որի՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ հրապարակային որևէ հասարակական վարքագիծ՝ որը հարուցում է անհանդուրժողականություն կամ խտրականություն՝ պայմանավորված ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում՝ առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի քսանապատիկից  մինչև հարյուրապատիկի չափով:

 

Նախագծի հիմնվորումներում նշվել է․ «Քանի որ գործող քրեական օրենսդրությունն ընդգրկում է ատելության խոսքի ամենածանր դրսևորումները, առավել նվազ վտանգավորության դեպքերը կարող են կարգավորվել վարչական օրենսդրությամբ»։

 

Ինչպես տեսնում ենք Նախագծով առաջարկվող  վարչական իրավախախտման օբյեկտիվ կողմից դրսևորված արարքը և  ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցակազմը հստակ տարանջատված չեն, հետևաբար պարզ չի, թե որ արարքի կատարման դեպքում է առաջանում քրեական կամ վարչական պատասխանատվություն։

 

Իսկ ինչ վերաբերում է «Նախագծային կարգավորմամբ որպես հավաքական եզրույթ, առաջարկվում է օգտագործել «հարուցել» եզրույթը, որը, ի տարբերություն ՀՀ քրեական օրենսգրքում օգտագործվող «հրահրել» եզրույթի՝ որպես հանցակազմի օբյեկտիվ կողմ, քանի որ վերջինս ավելի չեզոք է և պարունակում է արարքի առավել նվազ հարձակողական բովանդակություն» նշված հիմնավորմանը, ապա «հարուցել» և «հրահրել» եզրույթներն երկուսն էլ պարունակում են «հարձակողական բովանդակություն» և միայն նշված եզրույթով պայմանավորված արարքը չի կարող ունենալ հանրային վտանգավորության ցածր աստիճան, քան ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմը։

 

Վարչական իրավախախտումը չնայած նրան, որ հանցագործությունից տարբերվում է հանրային վտանգավորության ցածր աստիճանով, այնուհանդերձ հակաիրավական գործողություն (անգործություն) է, ուստի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով և ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքները պետք է հստակ սահմանվեն։ Նշված երկու օրենսգրքերը պետք է գործեն ներդաշնակ և լրացնեն միմյանց՝ հակառակ դեպքում արարքները որակելիս (զանցանք կամ հանցագործություն) և պատիժ նշանակելիս տեղի են ունենալու մարդու իրավունքների կոպիտ խախտումներ։

 

Ուստի վերը նշվածը հաշվի առնելով առաջարկում ենք նախագիծը հետ կանչել։

views: 7

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color