Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Պետական կառույցների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթների պահպանումը՝ ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2024 թվականի տեղեկատվական հարցումների տվյալների

March 25, 2025

Reports|Information Papers|Brochures | Publications | Own

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, մարդու իրավունքների պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով, տեղեկատվական հարցումներ է ուղարկում պետական տարբեր կառույցներին, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին: Ստացված տեղեկություններն օգտագործվում են կազմակերպություն դիմած քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման կամ նրանց իրավունքի իրականացմանն ուղղված իրավական խորհրդատվության նպատակով: Այդ հարցումերին ի պատասխան ստացված գրությունները հնարավորություն են տալիս գնահատելու պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տեղեկության տրամադրման՝ օրենքով սահմանված նորմերի կատարումը՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջների տեսանկյունից:


ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շուրջ 10 տարի իրականացնում է նման ուսումնասիրություն և այս տարիների ընթացքում տեխնոլոգիական փոփոխությունների արդյունքում տեղեկատվության շրջանառությունը դարձել է ավելի դյուրին: Նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն էականորեն կրճատել է տեղեկատվական հարցումների ուղարկման և դրանց պատասխանների ստացման ժամանակահատվածները, քանի որ փոստային ծառայության համար նախատեսված 7 օրերը նույպես կրճատվել են։ Արձանագրենք, որ պետական կառույցների, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարցումներին մեծամասամբ պատասխանել են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետները պահպանելով։

 

Կազմակերպության կողմից հերթական ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ներկայացվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կատարման վիճակը 2024թ.-ին՝ համաձայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ստացած պատասխանների։

 

2024թ. պետական կառույցներին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ՀՔԱՎ գրասենյակը ուղարկել է 293 տեղեկատվական հարցում, որից ժամանակին են ստացվել 203-ը (69․3%), ուշացած 61-ը (20․82%), իսկ 29 (9․9%) հարցման պատասխան չի տրվել:

 

Ամփոփելով 2024թ. պետական կառույցների, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկատվական հարցումներին տրված պատասխաններն ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետների, բաժանել ենք 4 խմբի՝ ըստ նրանց տված պատասխանների ժամանակագրական ճշտապահության՝

 

1. 2024թ.-ին բոլոր տեղեկատվական հարցումներին ժամանակին պատասխաններ տրամադրած կառույցներն են՝


➢ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը
➢ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը
➢ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը
➢ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը
➢ ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը
➢ ՀՀ փաստաբանների պալատը
➢ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական հրդեհային անվտանգության տեսչական մարմինը
➢ ՀՀ Դատական դեպարտամենտը
➢ ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը
➢ Էթիկայի եւ կարգապահական հարցերով hանձնաժողովը
➢ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը
➢ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն
➢ Վանաձորի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ը
➢ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը
➢ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն
➢ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը
➢ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը
➢ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը
➢ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը


Համեմատության կարգով նշենք, որ 2023թ.-ին միայն ժամանակին պատասխաններ տրամադրած
կառույցներն են եղել՝


➢ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով
➢ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը
➢ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը
➢ ՀՀ փաստաբանների պալատը
➢ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը
➢ ՀՀ Կադաստրի կոմիտե
➢ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
➢ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
➢ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ
➢ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
➢ ՀՀ Ֆինանսների նախարարություն
➢ Հայաստանի Ապահովագրողների բյուրո


Համեմատելով 2023 և 2024 թվականներին կազմակերպության կողմից տեղեկատվական հարցումներին ժամանակին պատասխան տրամադրած կառույցների ցանկը, նկատում ենք, որ հինգ կառույց կրկնվում է ցանկում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Նախորդ՝ 2022-2023թթ․ համեմատ կառույցների ցանկն ավելացել է ևս մեկով։


2. 2024թ.-ին ժամանակին և ուշացած պատասխաններ տրամադրած կառույցներն են՝


➢ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը
➢ ՀՀ Քննչական կոմիտեն


Համեմատության կարգով նշենք 2023թ.- ին ժամանակին և ուշացած պատասխաններ
տրամադրած միակ կառույցը եղել է ՝
➢ ՀՀ Քննչական կոմիտեն


Նշենք, որ ինչպես 2023թ․-ին, այնպես էլ 2024թ․-ին կազմակերպաության կողմից ՀՀ Վարչապետին ուղղված հարցումներից 1-ը մնացել է անպատասխան, մինչդեռ 2022թ․-ին Վարչապետին ուղղված 3 հարցումներից 2-ին պատասխանը ստացել ենք ուշացած, 1 հարցման պատասխանվել էր ժամանակին և չպատասխանված հարցումներ չեն եղել։


3. 2024թ.-ին ժամանակին, ուշացած և պատասխաններ չտրամադրած կառույցներն են՝
➢ ՀՀ Վարչապետը
➢ ՀՀ Արդարադատության բնագավառի կառույցները
➢ ՀՀ Դատախազությունն իր ստորաբաժանումներով
➢ ՀՀ Սոցիալական և առողջապահական բնագավառի կառույցները
➢ ՀՀ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները
➢ ՀՀ Ներքին գործերի նախարարությունն իր ենթակառուցվածքներով
➢ ՀՀ Պաշտպանության նախարարությունը
➢ ՀՀ Վարչական դատարանը
➢ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը


Համեմատության կարգով նշենք, որ 2023թ.-ին ժամանակին, ուշացած և պատասխաններ
չտրամադրած կառույցները եղել են՝

➢ ՀՀ Վարչապետը
➢ ՀՀ Արդարադատության բնագավառի կառույցները
➢ ՀՀ Դատախազությունն իր ստորաբաժանումներով
➢ ՀՀ Սոցիալական և առողջապահական բնագավառի կառույցները
➢ ՀՀ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները
➢ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը
➢ ՀՀ Ներքին գործերի նախարարությունն իր ենթակառուցվածքներով
➢ ՀՀ Պաշտպանության նախարարությունը
➢ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը

 


Ինչպես տեսնում ենք և՛ ժամանակին, և՛ ուշացած, և՛ չպատասխաված գրությունների խմբում կառույցների ցանկը մասամբ կրկնվում է, և սա փաստում է այն մասին, որ կառույցները չեն վերանայում իրենց վերաբերմունքը տեղեկատվական հարցումներին պատասխանելու ժամանակագրության պահպանման վերաբերյալ։

 


4. 2024թ.-ին ուշացած և պատասխաններ չտրամադրած կառույցներն են ՝


➢ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը
➢ Բնակչության հատուկ սպասարկում համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ՀՈԱԿ-ը
➢ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը
➢ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն
➢ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբը
➢ ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ը
➢ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը
➢ ՀՀ նախագահը
➢ ՀՀ Կենտրոնական բանկը
➢ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը
➢ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը
➢ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը

 

Համեմատության կարգով նշենք, որ 2023թ.- ին ուշացած և պատասխան չտրամադրած կառույցը
եղել է՝

 


➢ ՀՀ փոխվարչապետ
➢ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը
➢ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը
➢ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե
➢ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբ

 


Այսպիսով, ՀՀ Գլխավոր դատախազությունը, արդարադատության ոլորտը և տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները հարցումներին ամենաշատ թվով ժամանակին պատասխաններ տրամադրած կառույցներն են։ 

 

Ուսումնասիրությունը ԱՅՍՏԵՂ։

 

 

views: 19

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color