Հետամուտ լինելով 2023 թվականի մայիսի 26-ի և հուլիսի 28-ի մեր նախորդ հաղորդագրություններին, Հայաստանի կառավարության խնդրանքով գումարվելիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջիկա նիստի կապակցությամբ մենք՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության ակտիվ կազմակերպությունների ներկայացուցիչներս, կրկին դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ պարտավորություն ստանձնել պաշտպանելու հայ ժողովրդին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կազմակերպված ցեղասպանությունից և էթնիկ զտումներից։ Այս հանցագործությունների ռիսկերն իրական են, և դրա իրականացումն ընթացքի մեջ է, ինչն ապացուցում են քրեական իրավունքի միջազգային անկախ փորձագետները, ցեղասպանագետները և մասնագիտացված կազմակերպությունները:
21-րդ դարում հայ ժողովրդի հետ նման ողբերգություն կրկնության դեպքում, պատասխանատվությունը մեծապես կկրեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները և ցեղասպանության և էթնիկ զտումների միջազգային հանցագործություններ իրականացնող պետության փաստացի հովանավորությունը։
ԱԽ-ին կոչ ենք անում՝
- Ընդունել բանաձև, որը կդատապարտի շրջափակումը և կպահանջի անհապաղ բացել Լաչինի միջանցքը մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի համար՝ համաձայն Արդարադատության միջազգային փետրվարի 23-ի որոշման;
- Ձեռնարկել հրատապ միջոցներ՝ ապահովելու միջազգային խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը 2025 թվականի նոյեմբերից հետո՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ռուսական խաղաղապահ զորախմբի ժամկետի ավարտը, մինչև հակամարտության տեւական կարգավորում ապահովումը;
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից պահանջել տարածաշրջան ուղարկել փաստահավաք առաքելություն ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև նշանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ՝ տարածաշրջանում երկարաժամկետ ներկայություն ապահովելու համար;
- ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարից պահանջել փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին համապարփակ զեկույց ներկայացնելու համար, ինչպես նաև օգտագործել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բոլոր համապատասխան մեխանիզմները, այդ թվում՝ հատուկ խորհրդականների և հատուկ զեկուցողների՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, մարդասիրական և մարդու անվտանգության պայմանների վերաբերյալ անհապաղ հաշվետվություններ պատրաստելու համար;
- Դատապարտել հայերի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականությունը, (արտացոլված Արդարադատության միջազգային դատարանի դեկտեմբերի 21-ի որոշման մեջ),որը վտանգի տակ է դնում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված ցանկացած ջանք;
- Ապահովել լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ իրավապաշտպան կազմակերպությունների առաքելությունների մուտքը տարածաշրջան՝ իրավիճակն ուսումնասիրելու և միջազգային լսարանին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու համար:
Ստորագրյալներ՝
1. Արթուր Սաքունց, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
2. Նաիրա Սուլթանյան, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
3. Սեդա Մուրադյան, Հանրային լրագրության ակումբ ՀԿ
4. Գենյա Պետրոսյան, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
5. Արաքս Մելքոնյան, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
6. Սոնա Այվազյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
7. Գայանե Աբրահամյան, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
8. Էդգար Խաչատրյան, «Խաղաղության երկխոսություն» Ն.Գ
9. Լևոն Բարսեղյան Ժուռնալիստների «Ասպարեզ» ՀԿ
10. Լարա Ահարոնյան, Կանանց ռեսուրսային կենտրոն
11. Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
12. Մամիկոն Հովսեփյան, «ՓԻՆՔ» իրավապաշտպան ՀԿ
13. Նինա Կարապետյանց, Մարդու իրավունքների հելսինկյան ասոցիացիա
14. Թամարա Գեւորգյան, «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ
15. Օլեգ Դուլգարյան, Համայնքների մոբիլիզացիայի և աջակցության կենտրոն ՀԿ
16. Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
17. Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոն ՀԿ.
18. Գևորգ Ղուկասյան, «Ռեստարտ Գյումրի» Երիտասարդական քաղաքացիական կենտրոն ՀԿ
19. Անահիտ Սիմոնյան, Մարդու իրավունքների հետազոտական կենտրոն
20. Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբ
21. Նունե Սարգսյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
22. Արթուր Պապյան, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Dear Representatives of States – Members of the UN Security Council, Following our previous communications from 26 May and 28 July, 2023, with a view of the upcoming session of the UN Security Council to be convened upon the request of the Armenian government we, representatives of the active civil society organizations in Armenia, appeal again to the States – Members of the UN Security Council to take the responsibility to protect the Armenian people in Nagorno-Karabakh from genocide and ethnic cleansing organized by Azerbaijan.
The risks for these crimes are real and the implementation is underway, as proved by international independent criminal law experts, genocide scholars and specialized organizations. In case such tragedy happens to Armenian people again – in the 21st century, the responsibility largely lies with the members of the UN Security Council and the actual patronage of the state – perpetrator of the international crimes of genocide and ethnic cleansing.
We urge that the Security Council:
- Pass a resolution that condemns the blockade and demands Azerbaijan to urgently open the Lachin corridor and insure unimpeded movement of persons, vehicles and cargo along the corridor in both directions, in line with the ICJ order from February 2023;
- Take urgent measures to ensure international peacekeeping mission inside Nagorno-Karabakh and Lachin corridor to ensure the security of the Armenian population beyond November 2025 – before the end of the term of the Russian peacekeeping contingent, prescribed in November 10, 2020 trilateral statement, until the durable settlement of the conflict is achieved;
- Request the UN Secretary General to commission a fact-finding mission to the region to assess the situation on the ground; and to appoint Secretary General’s Special Representative on the Nagorno-Karabakh conflict to ensure longer-term presence in the region;
- Request the UN High Commissioner for Human Rights to deploy a fact-finding mission to Nagorno-Karabakh to assess the situation on the ground and present a comprehensive report to the UN Security Council; and to utilize all pertinent UN human rights mechanisms, including Special Advisors and Special Rapporteurs, to promptly generate reports on the human rights, humanitarian, and human security conditions in Nagorno-Karabakh;
- Condemn Azerbaijan’s policy of ethnic hatred against Armenians reflected in ICJ order from December 2021, which puts at risk any efforts aimed at establishment of peace and security in the region
- Ensure access of media representatives as well as missions of independent human rights organizations to the region to examine the situation and provide the international audience with objective information.
Signed by:
1. Artur Sakunts, Helsinki Citizens Assembly – Vanadzor
2. Naira Sultanyan, Democracy Development Foundation
3. Seda Muradyan, Public Journalism Club NGO
4. Genya Petrosyan, Law Development and Protection Foundation
5. Araks Melkonyan, Protection of Rights without Borders NGO
6. Sona Ayvazyan, Transparency International Anticorruption Center NGO
7. Gayane Abrahamyan, “For Equal Rights” NGO
8. Edgar Khachatryan, “Peace Dialogue” NG
9. Levon Barseghyan, Journalists’ Club “Asparez” NGO
10. Lara Aharonyan, Womens’ Resource Center
11. Inga Zarafyan, “EcoLur“ Informational NGO
12. Mamikon Hovsepyan, “PINK“ Human Rights Defender NGO
13. Nina Karapetyants, Helsinki Association for Human Rights
14. Tamara Gevorgyan, “Center for Perspective Development” NGO
15. Oleg Dulgaryan, Centre for community mobilization and support NGO
16. Daniel Ioannisyan, “Union of Informed Citizens” NGO
17. Hovsep Khurshudyan, “Free Citizen” Civic Initiatives Support Center NGO
18. Gevorg Ghukasyan, “Restart Gyumri” Youth Civic Center NGO
19. Anahit Simonyan, Human Rights Research Center
20. Boris Navasardyan, Yerevan Press Club
21. Nouneh Sarkissian, Media Initiatives Center
22. Artur Papyan, Media Diversity Institute – Armenia
[:]