Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «ՀՀ զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների և զինծառայողների իրավունքների և պարտականությունների մասին» թեմայով իրազեկման դասընթաց փետրվարի 9-ին Վանաձորում

January 16, 2019

Activities | Job and training opportunities | Capacity Building | Announcements | Human rights training for conscripts

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրազեկման դասընթաց «ՀՀ զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների և զինծառայողների իրավունքների և պարտականությունների մասին» թեմայով։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրավիրում է լոռեցի երիտասարդներին և հետաքրքրված անձանց մասնակցելու զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար կազմակերպվող դասընթացին։



Դասընթացը նպատակ ունի զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկներին, զինծառայողներին եւ նրանց հարազատներին իրազեկել իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին, տրամադրել տեղեկություններ վերջին ժամանակահատվածում իրականացված օրենսդրական փոփոխությունների մասին:

 

Դասընթացի ժամանակ մասնակիցները կծանոթանան նախազորակոչային, զորակոչային ժամանակահատվածի եւ զինվորական ծառայության ընթացքում իրենց իրավունքներին եւ պարտականություններին, զորակոչի գործընթացում ներգրավված մարմինների գործունեությանը, անհրաժեշտ ընթացակարգերին, մասնավորապես՝ զինվորական հաշվառման, ծանուցման, բժշկական հետազոտությունների, որոշումների կայացման, որոշումների հետ համաձայն չլինելու դեպքում բողոքարկման մեխանիզմներին եւ այլ հարցերի:



Դասընթացին եւ դրանից հետո անհրաժեշտության դեպքում մասնակիցներին կտրամադրվի իրավական եւ բժշկական խորհրդատվություն, հարկ եղած դեպքում կազմակերպության իրավաբանը կներգրավվի բողոքարկաման եւ դատական պաշտպանության գործընթացում, եթե քաղաքացիները համաձայն չեն իրենց պիտանիության վերաբերյալ կայացված որոշումների հետ:



Դասընթացը տեղի կունենա՝
Վանաձոր քաղաքում (վայրի մասին մանրամասները կտրամադրվեն մասնակիցներին),
Ս/թ փետրվարի 09-ին,

։ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։


Մասնակցության համար խնդրում ենք մինչև ս/թ փետրվարի 05-ը լրացնել այս հայտադիմումը։
Մասնակիցների քանակը խիստ սահմանափակ է և առաջնահերթությունը կտրվի դիմումն առաջինը լրացրած և գյուղական համայնքներից դիմած մասնակիցներին։


Մարզի այլ համայնքներից ժամանող մասնակիցների համար կկազմակերպվի տեղափոխումը։

 

Հարցերի դեպքում գրեք vahekhachikyan94@gmail.com էլ․ փոստի հասցեին։

 

views: 1948

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color