Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Դեղին Կակաչներ II»․ Ծրագրի փակման արարողություն

April 30, 2025

Announcements | Publications

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Պետության կողմից մարդու իրավունքների հանդեպ վերցրած հանձնառությունների կատարման կարևոր ցուցանիշներից է՝ ինչպես է պետությունը վերաբերվում անհայտ կորածների և նրանց հարազատների իրավունքներին։  

 

Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո ավելի քան 30 տարի անց, 2020թ․ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից շուրջ 5 տարի անց անհայտ կորած զինծառայողների ծնողները, հարազատները գտնվում են անորոշության մեջ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով 1988-2005 թթ. անհայտ կորած է համարվում 1160 անձ, 44-օրյա պատերազմական գործողություններից հետո անհայտ կորած անձանց թիվը, ըստ ՀՀ քննչական կոմիտեի տվյալների, կազմում է 195։ 

 

2025թ․ ապրիլի 29-ին տեղի ունեցավ  Միավորված Ազգերի Կազմակերպության աջակցությամբ  ֆինանսավորվող  «Դեղին Կակաչներ II» ծրագրի փակման արարողությունը։ Ծրագիրը նվիրված էր Հայաստանի Հանրապետությունում անհայտ կորածների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը։ 

 

Ծրագրի փակմանը ելույթով հանդես եկան ՀՔԱՎ գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ՀՔԱՎ-ի բաժինների համակարգողներ Նազելի Մովսեսյանը, Անի Չատինյանը, Մարիամ Անտոնյանը և «Այստեղ» հոգեբանական կենտրոնի տնօրեն Տիգրան  Դովլաթյանը։  

 

ՀՔԱՎ գրասենյակը դեռևս 2000-ականներից բարձրաձայնել է անհայտ կորած անձանց և նրանց հարազատներին առնչվող խնդիրները, 2004-ին հրապարակել «Դեղին Կակաչներ I» զեկույցը։ Եվ միայն 20 տարուց ավել ձգվող ջատագովության արդյունքում 2025 թ. մարտի 25-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվեց «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը։ 

 

Քննարկման շրջանակներում բանախոսները ներկայացրեցին հրապարակված օրենքի նախագծի շուրջ տարված աշխատանքները, ջատագովության երկարաձիգ 20 տարիները և արձանագրված խնդիրները։ Բանախոսներն անդրադարձան ԵԽԽՎ-ի կողմից 1553 բանաձևով անհայտ կորածների հարցերի վերաբերյալ ՀՀ-ին տրված հանձնարարականներին և դրանց կատարմանը, անհայտ կորած անձանց ընտանիքների իրավական աջակցության շրջանակին, օրենքի նախագծին և ՀՔԱՎ-ի առաջարկություններին, անհայտ կորածների ընտանիքների հոգեբանական վիճակին։ Ելույթներից հետո ծավալվեց քննարկում պետական մարմինների, քաղհասարակության ներկայացուցիչների և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների միջև։ 

views: 6

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color