Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Ամրապնդելով Հայաստանում ժողովրդավարության անցումը

2019 թ. մարտին ՀՀ խորհրդարանական խմբակցությունները երկխոսություն սկսեցին ընտրական բարեփոխումների առաջնահերթությունների վերաբերյալ և սահմանեցին ժամանակացույց, որն ընդգրկում էր Քաղաքական կուսակցությունների վերաբերյալ օրենքի փոփոխություններ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական համակարգի փոփոխություններ, Սահմանադրական փոփոխություններ և Ընտրական օրենսգրքի ավելի մեծ փոփոխություններ՝ ուղղված Խորհրդարանական ընտրություններին:

Լիովին հավանություն տալով և աջակցելով այս փոփոխությունների տեմպին ու ընթացքին՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ակնկալում է, որ փոփոխություններում արտացոլված կլինեն մի շարք կարևոր կետեր՝ Քաղաքական կուսակցությունների մասին օրենքում, Ընտրական օրենսգրքում և Սահմանադրության՝ ընտրություններին վերաբերող բաժնում։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նաև դիրքորոշում է հայտնել, որ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մեծ դեր կարող է ունենալ՝ հետևելով Կառավարությանը և  աջակցություն ու խորհրդատվություն տրամադրելով իրականացվող բարեփոխումների համար:

ԵՄ-ն պետք է խրախուսի Հայաստանի Կառավարությանը՝ խստորեն դատապարտել իրական քաղհասարակության, այդ թվում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դեմ հարձակումները՝ հեղինակավոր կազմակերպությունների և դոնորների վարկաբեկմանն ուղղված արշավների լույսի ներքո:

Մանրամասները՝ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ

Փաստաթղթի անգլերեն տարբերակը հրապարակվել է Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի պաշտոնական կայքէջում։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր