Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Փողը և քաղաքականությունը․ անհրաժեշտ են խաղի նոր կանոններ․ EPDE

December 8, 2020

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ընտրական գործընթաց | Համատեղ | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (EPDE), որի անդամ է նաև ՀՔԱՎ-ը, ներկայացնում է քաղաքական կուսակցությունների և նախընտրական քարոզարշավների ֆինանսավորման վերաբերյալ հետազոտություն, որում անդրադարձ կա արդար և թափանցիկ ընտրական գործընթացների համար անհրաժեշտ միջոցներին։ Ներկայացված են նաև հանձնարարականներ՝ ինչպես ընդհանուր, այնպես էլ՝ ըստ երկրների։

 

Հինգ առանցքային կետեր և դիտարկումներ բոլոր երկրների համար. 

 

1. ապահովեք, որ քաղաքական կուսակցությունների և քարոզչության ֆինանսավորման շրջանակում համապատասխան հավասարակշռություն պահպանվի պետական և մասնավոր ֆինանսավորումների միջև՝ երաշխավորելու հնարավորությունների հավասարությունն ու քաղաքական բազմակարծությունը մի կողմից, և հավասար մրցակցային պայմաններ կուսակցությունների ու մրցակիցների համար՝ մյուս կողմից;

 

2.տրամադրել բավարար կարգավորումներ և հսկողության մեխանիզմներ երրորդ կողմի ծախսերի մասով՝ կանխելու կուսակցությունների և քարոզարշավների անօրինական ֆինանսավորումը: Դիտարկել համապատասխան կարգավորումներ և մշտադիտարկման մեխանիզմներ՝ առցանց տիրույթում, մասնավորապես՝ սոցիալական մեդիայի հարթակներում քարոզարշավին առնչվող ծախսերի համար;

 

3.ամրապնդել կուսակցությունների և քարոզարշավների ֆինանսավորման թափանցիկությունը՝ ապահովելով, որ տեղեկատվության բացահայտման պարտավորությունը համապարփակ ձևով տարածվի բոլոր եկամուտների և ծախսերի վրա, ինչպես նաև պահանջելով համապատասխան բոլոր ֆինանսական հաշվետվությունների հրապարակումը;

 

4.բարելավել կուսակցությունների և քարոզարշավների ֆինանսական կարգավորումների վերահսկողությունը: Վերահսկող մարմնին տրամադրել հստակ մանդատ և բավարար ռեսուրսներ՝ համապարփակ ձևով վերահսկելու կուսակցությունների և քարոզարշավների ֆինանսները;

 

5.ապահովել, որ նախատեսված պատժամիջոցները լինեն արդյունավետ, համաչափ և զսպող՝ կանխելու կարգավորումների խախտումները:

 

Հայաստանի մասով ներկայացվել են հետևյալ հանձնարարականները․

 

1.երրորդ կողմի ֆինանսավորման համար տրամադրել բավարար հսկողության և պատասխանատվության մեխանիզմներ; 

 

2.արգելել կանխիկ գումարով նվիրատվություններն ու ծախսերը՝ երաշխավորելու ամբողջական ֆինանսական հաշվետվողականություն;

 

3.քաղաքական կուսակցությունների հաշվետվություններում ներառել բնեղեն ներդրումները, ինչպիսիք են՝ աշխատանքն ու ծառայությունները, կամ այլ նվիրատվությունները, առցանց և վիրտուալ նվիրատվությունները, սեփական ձեռնարկատիրական գործունեությունից և կուսակցության ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտը, ինչպես նաև դոնորների մասին տեղեկատվությունը (որևէ հստակ շեմից բարձր նվիրատվությունների դեպքում);

 

4.պահանջեք, որ մինչընտրական հաշվետվությունները ներառեն բոլոր ծախսերը, այդ թվում՝ նախընտրական շտաբի ծախքերը, նախընտրական շտաբի աշխատակազմի աշխատավարձերը, գործողությունները, առցանց գովազդը, տրանսպորտային միջոցներով փոխադրումը և կոմունալ ծառայությունները, ինչպես նաև կամավոր աշխատանքը; 

 

5.ապահովել, որ վերահսկող մարմինն ունենա հստակ մանդատ, համապատասխան լիազորություններ, ռեսուրսներ և գործիքներ՝ արդյունավետ և անկողմնակալ ձևով վերահսկելու քաղաքական կուսակցությունների ֆինանսական գործունեությունը: Մշտադիտարկման և վերահսկման մեջ ներգրավված մարմինների պարտականությունները պետք է հստակ ձևակերպված լինեն;

 

6.տեղական ընտրությունների ժամանակ թույլ տալ քաղաքացի չհանդիսացող բնակիչների կողմից նվիրատվություններ՝ հեշտացնելու նրանց ներգրավումը քաղաքական գործընթացներին: Դիտարկել տեղական ընտրությունների արդյունքների հիման վրա քաղաքական կուսակցություններին պետական լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու հնարավորությունը: 

 

Ուսումնասիրությունը հասանելի է ԱՆԳԼԵՐԵՆ և ՌՈՒՍԵՐԵՆ

Դիտումներ՝ 308

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????