Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ
Հանրային լրագրության ակումբը Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողից համակարգվող, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի կոնսորցիումի հետ համագործակցությամբ նպատակ ունի նպաստելու արդարադատության ոլորտի բարեփոխումների ամբողջականությանը և բարելավելու արդարադատության համակարգի հաշվետվողականությունը, թափանցիկությունը և վերահսկողությունը: Հանրային լրագրության ակումբը կիրականացնի ռազմավարական հաղորդակցության կարողությունների զարգացման գործողություններ՝ սկսած 12.01.2021-ից՝ 36 ամսով: Իրականացվելու են կարողությունների զարգացման և իրազեկման գործողություններ, Accelerator Lab դասընթացի մշակման 4 շրջափուլեր և դրանք կիրարկվելու են ռազմավարական ՀԿ-ների հաղորդակցման մասով, քաղհասարակության համար ռազմավարական հաղորդակցման առցանց կրթական հարթակ է ստեղծվելու և շատ այլ գործողություններ:
Նպատակներն են.
Զարգացնել քաղհասարակության դերակատարների, ինչպես նաև շահույթ չհետապնդող ոլորտում իրենց կարիերան պատկերացնող ուսանողների ռազմավարական հաղորդակցության հմտությունները՝ մարդու իրավունքների և արդարադատության շեշտադրմամբ՝ հետևյալ գործողություններով.
Accelerator Lab կրթական կենտրոնի հիմնում, որը բաղկացած կլինի 2-ամսյա կուրսի 4 շրջափուլից:
Հայաստանի քաղաքացիական հասարակության համար ռազմավարական հաղորդակցության առցանց կրթական հարթակի ստեղծում:
Ռազմավարական հաղորդակցության և թվային հաղորդակցման հմտությունների զարգացման մենթորության սխեմա:
Accelerator Lab
Թեմատիկ ուղղություն. ռազմավարական հաղոդակցություն, ռազմավարական հաղորդակցության հմտությունների զարգացում, ռազմավարական հաղորդակցման և հանուն սոցիալական փոփոխության հաղորդակցման իրականացում:
Մանրամասները՝ Strategic Communication Capacity Building of CSO sector in Armenia