Helsinki Citizen
Assembly of Vanadzor
office

We support the candidacy of Mr. Mushegh Yekmalyan nominated as an expert at the UN Subcommittee on Prevention of Torture

«Շատ ավելի լուրջ հիմնարկներ կան, որոնք արժեր ստուգել, օրինակ` նույն Ոստիկանությունը, Դատախազությունը, քննչական մարմինները, Ազգային անվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունը: Ես թվարկում եմ մարմիններ, որոնք բավական շատ մեծ գումարներ բյուջեից հատկացվում այդ մարմիններին, հատկապես իրավապահ մարմիններին, բայց ստուգումներ չկան», – շեշտում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

Նրա համար առնվազն հիմնավոր չեն ՊՎԾ-ի բացատրությունները, թե ինչու Երևանի քաղաքապետարանը հայտնվեց խոշորացույցի տակ, երբ կառավարությունը հարյուրավոր բողոքներ է ստանում Դատախազության կամ Պաշտպանության նախարարության մասին ևս։

 

«Հեղափոխությունից հետո գիտեինք, որ պետական մարմիններում կոռուպցիոն համակարգային էր մինչև հեղափոխությունը, ինչո՞ւ համատարած ստուգումներ չիրականացվեց, օրինակ: Ռեսուրսներ չունես, դու գալիս ես, ասենք թե` Պաշտպանության նախարարությունում չես անում, Ոստիկանությունում, Դատախազությունում ու մեկ էլ 2 տարի հետո անցկացնում են Երևանի քաղաքապետարանում, երբ քաղաքապետ է փոխվում: Պատահական հո չենք կարող համարել նման որոշումը», – ասում է Սաքունցը:

Share:

If your rights have been violated:

call us +374 77 042268

Similar materials

Reports

Similar materials