Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Հաջողության պատմություններ | Նորություններ
2024թ․-ի հոկտեմբերի 22-ին ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը որոշում է կայացրել Վ․Բալանդինին փախստականի կարգավիճակ տրամադրելու մասին։ ՀՔԱՎ գրասենյակը և Կազմակերպության Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը ավելի քան 8 ամիս զբաղվել են Բալանդինի իրավունքների պաշտպանությամբ՝ կանխելու վերջինիս արտահանձնումը Բելառուսի Հանրապետությանը։ Վ․Բալանդինը այլևս արտահանձնման վտանգի տակ չէ, քանի որ ՀՀ-ում ունի փախստականի կարգավիճակ և կոնվենցիոն նորմով արգելվում է նրա արտահանձնումը։
Հիշեցնենք, որ Վ․Բալանդինի նկատմամբ Բելառուսում հարուցվել է քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի հատկանիշներով։ Քրեական գործը հարուցվել է, քանի որ Վ․Բալանդինը մասնակցել էր անհնազանդության ակցիաներին՝ իրացնելով արտահայտվելու ազատության իր իրավունքը։ Վ․Բալանդինը Հայաստանում անազատության մեջ էր 2024 թ․ մարտի 10-ից։
Վ․ Բալանդինի գործով ՀՔԱՎ-ի կատարած աշխատանքները՝
Հայաստանը պետք է մերժի մահապատիժ կիրառող պետության արտահանձնման պահանջը