Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Նոր հանձնարականներ՝ ՀՀ-ին. բանակում տիրող իրավիճակը կզեկուցվի ԵԽ Նախարարների կոմիտե

December 22, 2023

Լրատվամիջոցները մեր մասին

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կոչ է արել ՀՀ իշխանություններին արագ ավարտել խաղաղ պայմաններում մահացած զինծառայողներ Վալերիկ Մուրադյանի և մյուսների գործերով քննությունները։ Բանակում կյանքի իրավունքի և վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի շարունակվող խախտումների, դրանց պատճառների և նպաստող պայմանների մասին Կոմիտեին հաղորդում էր ներկայացրել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

 

Կազմակերպության հաղորդման համար հիմք է հանդիսացել «Մուրադյանն ընդդեմ ՀՀ»-ի գործը։ 18-ամյա Վալերիկ Մուրադյանը բանակ էր զորակոչվել 2009 թվականի նոյեմբերի 25-ին և հասցրել ծառայել ընդամենը երեք ամիս։ 2010 թվականի մարտի 15-ին ժամը 00։35-ին զորամասի սպայական սենյակի հետնամասում երկաթյա ձողից պարանով կախված վիճակում հայտնաբերվել էր Մուրադյանի մարմինը։ Քրեական գործը հարուցվել էր ինքնասպանության հասցնելու հոդվածով, մայրը, սակայն, պնդում է՝ որդուն սպանել են։

 

Նախաքննական մարմնի կողմից քննությունը շատ արագ կասեցվեց, մեկ տարի անց վերսկսվեց, սակայն, ըստ Մուրադյանի, այդպես էլ իրական քննություն տեղի չունեցավ․ արդեն 13 տարի գործը դեռևս նախաքննության փուլում է։ Ներպետական ատյանները սպառելուց և արդարություն չգտնելուց հետո զինծառայողի մայրը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

 

Ստրասբուրգյան դատարանը դեռևս նախորդ տարի էր ՀՀ-ին պարտավորեցրել արդար դատաքննություն իրականացնել, իսկ Մուրադյաններին 20 հազար եվրո փոխհատուցում տրամադրել։ Փոխհատուցումն արդեն տրամադրվել է, բայց գործի քննությունը շարունակում է դոփել տեղում։

 

Այս մասին Նախարարների կոմիտե հաղորդում ներկայացրել է նաև փաստաբան Արայիկ Պապիկյանը․ դրա հիման վրա Կոմիտեն ուսումնասիրություն է իրականացրել՝ արձանագրելով՝ իշխանությունների կողմից չեն կատարվել զինծառայողների կյանքի իրավունքը պաշտպանելու դրական պարտավորությունները։

 

ՀՔԱՎ-ն առաջարկել է ՀՀ իշխանություններին և Նախարարների կոմիտեին ուշադրություն դարձնել նաև սպա-հոգեբանների ինստիտուտի կայացմանը և զարգացմանը, ինչպես նաև պաշտպանական ոլորտում ժողովրդավարական վերահսկողության ապահովման համար ռազմական օմբուդսմենի գրասենյակի ներդրմանը։

 

Կառավարության ներկայացրած Զինված ուժերի բարեփոխումների ծրագրում իրավապաշտպանների կողմից բարձրաձայնած այս խնդրիների միայն մի փոքր մասն է արտացոլված, այն էլ, ըստ Արթուր Սաքունցի, դրանց վերաբերյալ հստակ լուծումներ և քայլեր չեն նշմարվում։

 

Արձանագրված այս խնդիրների մասով ներկայացված հաղորդումների հիման վրա ԵԽ նախարարների կոմիտեն Հայաստանին մինչև 2025-ը ժամանակ է տվել՝ ներկայացնելու վիճակագրական տվյալներ վերջին հինգ տարիներին զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի քննության մասին։ ՀՀ կառավարությունը պարտավորված է հնարավորինս արագ ստեղծել զինված ուժերում խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին անանուն հաղորդումների մեխանիզմ։ ՀՀ-ն նախարարների կոմիտեին նաև տեղեկատվություն պետք է տրամադրի զինծառայողների նկատմամբ ոտնձգությունների, ինչպես նաև զինվորական ղեկավարության կողմից նրանց նկատմամբ բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման նպատակային միջոցառումների մասին։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան

© factor.am

Դիտումներ՝ 99

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????